Թուրքիայում ձերբակալված ահաբեկչուհին ծրագրում էր պայթեցնել Բաքու-Ջեյհան նավթամուղը24 մայիսի 2007 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Թուրքական Ադանա քաղաքում ձերբակալված մահապարտ-ահաբեկչուհին ծրագրում էր պայթեցնել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան արտահանող նավթամուղը: Այդ մասին հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, վկայակոչելով հատոիկ ծառայություններում իրենց աղբյուրները: Ահաբեկչուհին, որը Թուրքիայում օրենքից դուրս հայտարարված Քրդական աշխատավորական կուսակցության` PKK-ի ակտիվ անդամներից է, ձերբակալվել է մայիսի 23-ին իր հանցակցի հետ: Նրանից առգրավվել է 11,3 կգ A-4 տիպի պլաստիկ պայթուցիկ, երկու նռնակ եւ 12 պայթուցիչներ, լրագրողներին է հաղորդել Թուրքիայի հարավում գտնվող Ադանա նահանգի նահանգապետ Իլհան Աթիշը: Նույնատիպ պայթուցիկ էր օգտագործվել երեքշաբթի օրը Անկարայում կատարված ահաբեկչության ժամանակ: Ըստ պաշտոնական տվյալների, այնտեղ զոհվեցին վեց մարդ եւ 121-ի վիրավորվեցին: Ահաբեկչությունն Անկարայում կատարել է մահապարտ ահաբեկիչ 29-ամյա Գյուվեն Աքքուշը: Թուրքայի իշխանությունները կասկածում են, որ ահաբեկչության կազմակերպմանը մեղսակից է PKK-ն, սակայն այդ կուսակցությունը հայտարարություն տարածեց, որում հերքում է իր հասցեին հնչող մեղադրանքները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |