ՀՀ երիտասարդ բժիշկներն անվճար բուժելու են մարզերի բնակչության խոցելի խմբերին![]() 17 հոկտեմբերի 2016 - 10:47 AMT PanARMENIAN.Net - «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան» վերսկսում է իր «Օգնության ձեռք» նախագիծը, որը նպատակ ունի անվճար հետազոտություններ իրականացնել և հնարավորության պարագայում անվճար դեղորայքային և նեղ մասնագիտացված բուժօգնություն մատուցել ՀՀ մարզերի բնակչության առավել խոցելի խմբերին: Սեպտեմբերի 15-ին նախագծի մասնագիտական թիմը՝ բաղկացած գինեկոլոգներից, ուրոլոգներից, մանկաբույժներից, էնդոկրինոլոգներից, թերապևտներից, ստոմատոլոգներից, հոգեբաններից, վնասվածքաբաններից, նյարդաբաններից, մաշկաբաններից և այլ նեղ մասնագետներից, Արարատի մարզի Լանջազատ գյուղում էր: Համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոնում անվճար ախտորոշում և անվճար բուժօգնություն ստացան նախօրոք հերթագրված և տարբեր տարիքային խմբերում ընդգրկված 95 մարդ: Նախագծի հեղինակ և համակարգող Անուշ Բադալյանի խոսքով՝ «Նախաձեռնության միջոցառումները ծառայելու են միայն մեկ խնդրի՝ բուժօգնություն ստանալու հնարավորություն ստեղծել բնակչության այն հատվածի համար, որը բավարար հնարավորություններ չունի հետազոտվելու և բուժվելու սեփական միջոցներով: Հետազոտված և առավել խորը մասնագիտացված բուժօգնության կարիք ունեցող հիվանդների բուժօգնությունը հնարավորության դեպքում կապահովվի նախագծի հաջորդ փուլերում»: «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» «Օգնության ձեռք» բարեգործական նախագիծը մեկնարկել է 2014 թվականի հունվարից: Նախագծի առաջին փուլում ախտորոշիչ միջոցառումներ են իրականացվել Վանաձոր քաղաքի «Հույսի տուն» ինտերնատում, «Ծերերի տուն» ինտերնատում, «Օրրան» բարեգործական հիմնադրամում, Գյումրի քաղաքի ծերերի տուն ինտերնատում, Նանսենի անվան գիշերօթիկ դպրոցում և «Թռչունյաց տուն» կրթահամալիր-մանկատանը: «Հույսի տուն» ինտերնատում արդեն բուժզննում անցած հիվանդները նաև դեղորայքային անվճար բուժօգնություն են ստացել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |