ՄԱԿ-ը հերքել է իր աշխատակիցների ժամանումը Հալեպ գրոհայիններին տարհանելու նպատակով![]() 17 հոկտեմբերի 2016 - 11:29 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը հերքում է իր աշխատակիցների ժամանումը Հալեպ գրոհայիններին դուրս բերելու նպատակով, հայտնել է Sputnik գործակալությունը վարչության պաշտոնական ներկայացուցչի վրա հղումով: «Այն, որ ՄԱԿ աշխատակիցները հոկտեմբերի 15-ին ժամանել են Հալեպի արևելյան հատված գրոհայիններին տարհանելու համար, բացարձակ սուտ է»,-ասել է գործակալությանը վարչության ներկայացուցիչ Լինդա Թոմը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ աղբյուրն իրադարձությունների վայրից հայտնել էր, որ ՄԱԿ աշխատակիցները ժամանել են Հալեպի թաղամասերից մեկը` Բուստան ալ Քասր, զինյալ կազմավորումների գրոհայիններին քաղաքի արևելյան հատվածից դուրս բերելու համար: Ըստ աղբյուրի, տարհանումը կարող էր հենց նույն օրը սկսվել: Ավելի վաղ «Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայիններին Հալեպից դուրս բերելու առաջարկով էր հանդես եկել Սիրիայի գծով ՄԱԿ հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրան: Ռուսաստանը հավանություն էր տվել գաղափարին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |