Աբխազիայի հեռուստառադիոընկերությունում մահապարտ ահաբեկիչ է իրեն պայթեցրել![]() 17 հոկտեմբերի 2016 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Անհայտ անձը պայթեցրել է իրեն Աբխազիայի պետական հեռուստատեսության համալիրի տարածքում: Այդ մասին հայտարարել է հանրապետության ներքին գործերի նախարար Ասլան Կոբախիան, հայտնում է «Sputnik-Աբխազիան»: «Հեռուստատեսության տարածքում մարդ է իրեն պայթեցրել: Ակնհայտ երևում էր, որ նա ռումբ ունի: Հավանաբար նա միայնակ չի եղել: Օպերատիվ աշխատանք է տարվում: Աշխատում են Աբխազիայի բոլոր ուժային կառույցները»,-հայտարարել է Կոբախիան: Պայթյունը որոտացել է տեղի ժամանակով 7:05-ին` Մոսկվայի ժամանակով 6:05-ին: Ոճրագործի ինքնությունը դեռ չի հաջողվել պարզել: Աբխազիայի իշխանություններն ահաբեկչության փորձ են որակել պայթյունը: «Դա ահաբեկչության փորձ էր, ահաբեկչից բացի այլ մարդ չի տուժել»,-ասել է Աբխազիայի նախագահի աշխատակազմի ԶԼՄ-ների հետ գործակցության վարչության պետ Ալխաս Գագուլիան, հայտնում է ՏԱՍՍ-ը: Նա հավելել է, որ «իրավիճակը Սուխումում ընդհանուր առմամբ հանգիստ է, խուճապ չկա»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |