Բաքու. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները զբաղվում են միայն տեխնիկական հարցերով24 մայիսի 2007 - 18:59 AMT PanARMENIAN.Net - «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում զբաղվում են միայն տեխնիկական հարցերով, նրանք չեն կարող ազդել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների վրա եւ հակամարտող կողմերի արտգործնախարարների վրա»,-Բաքվում հայտարարել է քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը «Ղարաբաղն երեկ, այսօր, վաղը» խորհրդաժողովում: Նրա խոսքերով, պարզամտություն կլինի որեւէ արդյունքի սպասել համանախագահների տարածաշրջան կատարած հերթկան այցից: «Ադրբեջանի իշխանությունները եւ հասարակությունը ղարաբաղյան հարցի լուծման գործում ոչ մի զիջման չեն գնա, որը կհակասի ԱՀ տարածքային ամբողջականությանը: Բնակչության շրջանում հարցման արդյունքում հայտնի է դարձել, որ ադրբեջանցիների 75 տոկոսը համաձայն չէ զիջումների գնալ ղարաբաղյան կարգավորման հարցում»,-ընդգծել է Մուսաբեկովը: Ըստ քաղաքագետի, իր օգտին իրավիճակը փոխելու համար Ադրբեջանը պետք է ցույց տա իր ռազմական եւ տնտեսական հզորությունը, ինչն, անկասկած, դրական ազդեցություն կունենա բանակցությունների արդյունքի վրա, գրում է «Թրենդ» գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |