Քրդերը 7 գյուղ են ազատագրել Մոսուլի մատույցներում. Գրոհը շարունակվում է17 հոկտեմբերի 2016 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Քրդերի ռազմականացված «փեշմերգա» ջոկատները հսկողություն են հաստատել իրաքյան Մոսուլի մատույցներում գտնվող 7 բնակավայրում, հայտնում է ՏԱՍՍ-ը Al Jazeera-ի վրա հղումով: Ըստ քրդական Firat-ի, «փեշմերգա» ջոկատները սկսել են գրոհը Խազար գյուղի կողմից, որը Մոսուլից 30 կմ հեռավորության վրա է: Օդից նրանց աջակցում են միջազգային կոալիցիայի ավիացիոն ուժերը: Մոսուլի գրոհն ընթանում է 3 ուղղությամբ: Այս փուլում գործողությանը մասնակցում է մոտ 4.000 «փեշմերգա»: Ըստ որոշ տվյալների, ընդհանուր առմամբ գործողությնաը մասնակցում է քրդական աշխարհազորի 15.000-18.000 մարտիկ: Մոսուլի դեմ ռազմական գործողությունը մեկնարկել է հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան: Քաղաքը գրոհում են քուրդ աշխարհազորայիններն ու Իրաքի բանակը «Իսլամական պետության» գրոհայինները Մոսուլը համարում են իրենց մայրաքաղաքը: Մոսուլում մոտ 1,3 մլն մարդ կա, ինչպես նաև մոտ 6.000 ահաբեկիչ: Կառավարական զորքերը գործնականում առանց դիմադրության հանձնել են քաղաքը ԻՊ կազմավորումներին 2014-ի հունիսի 10-ին: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |