Զեկույց. Հայաստանը 2016-ը կավարտի 1,1% գնանկմամբ![]() 17 հոկտեմբերի 2016 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը 2016-ը կավարտի 1,1% գնանկմամբ, իսկ 2017-ին կունենա 2,4%-ի գնաճ: Այս մասին կանխատեսվում է Եվրասիական զարգացման բանկի կողմից հրապարակված մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ զեկույցում: «Հայաստանում գների վրա ազդող արտաքին դեֆլյացիոն գործոնների ազդեցությունը 2016թ-ի ընթացքում աստիճանաբար նվազում է: Հուլիս-օգոստոսին ինֆլյացիոն գործընթացները հիմնականում պայմանավորված են եղել ներքին գործոններով` թույլ սպառողական ակտիվությամբ և սակագների ծրագրային նվազմամբ: Հունվար-օգոստոս ամիսներին տարեկան կկտրվածքով դեֆլյացիան կազմել է 1,6%», - ասված է զեկույցում, գրում է Panorama.am-ը: ԵԱԶԲ փորձագետները գտնում են, որ ներքին սպառման պահանջարկի աճով, ինչպես նաև` ներկրվող հումքի և ապրանքների գների աճով պայմանավորված` 2017-2018թթ-ին ինֆլյացիայի մակարդակը կկազմի համապատասխանաբար 2,4% և 3,6%: Միևնույն ժամանակ ԵԱԶԲ զեկույցում կանխատեսվում է, որ 2016թ-ին տնտեսական աճի մակարդակը կկազմի 2%, ինչը 0,6%-ով ավելի քիչ է նախորդ կանխատեսումից: Արժույթի միջազգային հիմնադրամը բարձրացրել է Հայաստանի 2016թ. տնտեսության աճի կանխատեսման ցուցանիշը մինչև 3.2%, իսկ 2017-ին` մինչև 3.4%: ԱՄՀ հոկտեմբերի «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» (World Economic Outlook) զեկույցի համաձայն, 2016-ին ավարտին ակնկալվում է 0,5% գնանկում, իսկ 2017-ին` 2,5% գնաճ: Բացի այդ, ԱՄՀ-ն կանխատեսում է գործազրկության աճ մինչև 17,9% 2016-ին և մինչև 18%` 2017-ին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |