Վրաստանում 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. Այն զգացվել է նաև ՀՀ-ում

Վրաստանում 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. Այն զգացվել է նաև ՀՀ-ում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-ին՝ տեղական ժամանակով ժամը 12.11-ին (Գրինվիչի ժամանակով` 08.11) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.4 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Վրաստանի տարածքում:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 9 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Ալավերդի քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ:

Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.42º և արևելյան երկայնության 44.12º:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---