Absolut Yerevan լուսանկարչական մրցույթը մեկնարկել է. Գլխավոր մրցանակը՝ 1 մլն դրամ![]() 17 հոկտեմբերի 2016 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Absolut-ը և PAN Photo գործակալությունը Երևանին նվիրված Absolut Yerevan լուսանկարչական մրցույթ են մեկնարկում: Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, ում տարիքը 18-ից բարձր է: Լուսանկարները պետք է որևէ կերպ նկարագրեն Երևանը և փոխանցեն քաղաքի հանդեպ հեղինակի զգացմունքները: Հատկապես կգնահատվեն այն աշխատանքները, որոնց հեղինակները կկարողանան ոչ միայն մակերեսորեն պատկերել Երևանն ու քաղաքի ճարտարապետությունը, այլև ստեղծագործ և աբստրակտ կերպով փոխանցել մայրաքաղաքի, դրա առօրյայի, պատմության և ինքնության վերաբերյալ իրենց պատկերացումներն ու վերաբերմունքը: Ուշադրության կենտրոնում կարող են լինել քաղաքային տեսարաններ, շինություններ, կառույցներ, հուշարձաններ, փողոցներ, բայց ոչ մարդիկ: Մինչև լուսանկարելն ու դրանք ուղարկելն անհրաժեշտ է մանրամասն ծանոթանալ մրցույթի կանոններին: Absolut ապրանքանիշի մենեջեր Վարդգես Հովեյանի խոսքով՝ Absolut-ի քաղաքների կոնցեպտն աշխարհում բավականին ճանաչված է: «Absolut Yerevan մրցույթը մենք կազմակերպել էինք նաև նախորդ տարի: Այն իր ֆորմատով մի փոքր այլ էր, սակայն դարձյալ կապված էր լուսանկարչության հետ: Մասնակիցները պետք է Երևանում գտնեին Absolut օղու շշի ուրվագիծը հիշեցնող պատկերներ և համակարգչային ծրագրերի օգտագործմամբ Երևանն ու Absolut-ն իրար կապող կոլաժներ ստանային: Այն հասարակության շրջանում բավականին մեծ հետաքրքրություն առաջացրեց և դրական արձագանքներ ստացավ, ինչի արդյունքում որոշվեց այս տարի էլ ավելի լայնածավալ մրցույթ կազմակերպել՝ այն իրականացնելով ոլորտի առաջատար PAN Photo գործակալության հետ համատեղ: Այս մրցույթը նախորդից տարբերվում է նաև նրանով, որ չի թույլատրվում վերափոխել ներկայացված լուսանակարները, իսկ հաղթողներին որոշելու համար միջազգային հեղինակավոր ժյուրի կներգրավվի»,- նշեց Վարդգես Հովեյանը: Absolut Yerevan մրցույթի արդյունքներն ամփոփող միջազգային ժյուրիի կազմում են AP գործակալության լուսանկարիչ, Պուլիցերյան կրկնակի մրցանակակիր, World Press Photo մրցանակակիր Ալեքսանդր Զեմլյանիչենկոն, լուսանկարիչ, TRANSIT լուսանկարչական միության համահիմնադիր Նանդա Գոնզագը, ինչպես նաև վիզուալ արվեստագետ, «Marco Pesaresi 2015» մրցանակակիր Ժուլիեն Լոմբարդին: Նրանք կընտրեն երեք հիմնական մրցանակակիրներին, որոնց դրամական խոշոր պարգևներ կշնորհվեն՝ առաջին մրցանակի համար 1.000.000 դրամ, երկրորդ և երրորդ մրցանակների համար՝ համապատասխանաբար 300.000 և 100.000 դրամ: PAN Photo գործակալության ղեկավար Վահան Ստեփանյանը նշում է, որ ֆոտոն Հայաստանում գնալով ավելի մասսայական է դառնում՝ հաշվի առնելով, որ բազմաթիվ մարդիկ լուսանկարում են ոչ միայն ֆոտոխցիկով, այլև ցանկացած սարքով՝ հատկապես, հաշվի առնելով գաջեթների ֆոտոխցիկների բարձր որակը: «Այս մրցույթը կազմակերպելիս մեր առջև երկու խնդիր ենք դրել՝ նախ, մի փոքր զարգացնել ֆոտոմշակույթը Հայաստանում, հետո, արդյունքում Երևանի ֆոտոներ ստանալ, որոնք ոչ միայն Կասկադից արված հայտնի մայրամուտները ցույց կտան, այլև քաղաքի մյուս անկյունները: Դա էր պատճառներից մեկը, որ Absolut-ի հետ որոշեցինք խոշոր դրամական մրցանակ սահմանել: Դա մասնակիցներին կստիպի էլ ավելի ստեղծագործաբար մտածել, փորձել ունիկալ անկյուններ գտնել»,- նշում է նա: Վահան Ստեփանյանի խոսքով՝ պետք չէ մտածել, որ եթե սա ֆոտոմրցույթ է, ապա անպայման պետք է թանկ տեխնիկայով լուսանկարել. տեխնիկական մասն առաջնային չի լինելու, ավելի կարևորվելու է այն միտքը, գաղափարը, թե յուրաքանչյուր մասնակից ինչպես է տեսնում Երևանը, ինչպես է զգում քաղաքն ու կարողանում փոխանցել դա: Անդրադառնալով մասնագիտական ժյուրիի կազմին՝ նա նշում է. «Ժյուրիի երեք անդամն էլ պրոֆեսիոնալ լուսանկարիչներ են, բոլորն էլ եղել են Երևանում, իսկ Նանդա Գոնզագն ու Ժուլիեն Լոմբարդին Հայաստանին նվիրված մեծ ֆոտոնախագծեր են իրականացրել: Ու քանի որ ժյուրիի անդամները մեր մայրաքաղաքին ծանոթ են «մոտիկից», հարկավոր կլինի նաև զարմացնել նրանց: PAN Photo-ի ղեկավարը նաև ընդգծում է՝ կարևոր է, որ մասնակիցներն արդար լինեն նրանում, թե ինչ են ուզում ցույց տալ: Պարտադիր պայմաններից է, որ լուսանկարներն արված լինեն 2016-ի ընթացքում: Մրցույթի կանոններին համապատասխանող բոլոր լուսանկարները կհրապարակվեն Absolut-ի ֆեյսբուքյան էջում: Absolut-ի կողմից սահմանված առանձին մրցանակի համար սոցցանցի օգտատերերի քվեարկությունը կկայանա դեկտեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում՝ ֆեյսբուքյան հատուկ հավելվածի միջոցով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |