Դրեզդենի Սիմֆոնիկ նվագախումբը Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Աղետը» կկատարի Թուրքիայում![]() 17 հոկտեմբերի 2016 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Դրեզդենի Սիմֆոնիկ նվագախումբն իր «Աղետ» համերգային ծրագրով հանդես կգա Թուրքիայում: Deutsche Welle-ի թուրքական ծառայությանը հղումով Ermenihaber.am-ը գրում է, որ նոյեմբերի 13-ին Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսարանում կհնչի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Աղետ» ստեղծագործությունը: Այն նաև ընդգրկվել է սիմֆոնիկ նվագախմբի այս ամսվա համերգացանկում: Աղբյուրի բնութագրմամբ՝ այդ հանգամանքը կարող է թուրք-գերմանական հարաբերություններում նոր լարվածության առիթ հանդիսանալ: Դրեզդենի Սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Մարկուս Ռինդտը նշել է, որ ստամբուլյան համերգը համեմատաբար փոքր շրջանակներում կիրականացվի: «Այս համատեքստում նախատեսում ենք Թուրքիայում ստեղծել գերմանա-հայ-թուրքական բարեկամության միություն: Դա նաև կնպաստի Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության զարգացմանն ու շարունակմանը: Բեմում միավորելով թուրք, հայ և գերմանացի երաժիշտներին՝ մենք ջանում ենք գործնականում ապրեցնել երկխոսությունը և խաղաղությունը, որպեսզի դա նաև շարունակություն ունենա», -ասել է նա: Ռինդտը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ծրագիրը մեծ կարևորություն ունի նաև Գերմանիայի համար, քանի որ Գերմանիան իր պատասխանատվության բաժինն ունի Հայոց ցեղասպանության հարցում: Նվագախմբի ղեկավարը պատմել է, որ հատուկ Ցեղասպանության հիշատակին նվիրված համերգաշարի համար երեք կոմպոզիտորների՝ թուրք Զեյնեփ Գեդիզլիօղլուին, գերմանացի Հելմուտ Օհրինգին և հայ Վաչե Շարաֆյանին ստեղծագորության պատվեր է տրվել: «Ստեղծագործությանը կիթառով նվագակցող Մարկ Սինանի տատիկը հայ է, մայրը՝ թուրք, հայրը՝ գերմանացի: Սրանից հինգ տարի առաջ «Աղետի» գաղափարն առաջին անգամ հնչեցնողն էլ նա էր: Ստամբուլյան համերգին բեմում կլինեն և հայ, և գերմանացի, և թուրք արտիստներ», - ասել է Ռինդտը: Իսկ գաղափարի հեղինակ Մարկ Սինանը նշել է, որ Ստամբուլում անցկացվելիք համերգով իրենք ուզում են ցույց տալ, որ համերշխության մեջ են թուրք արվեստագետների հետ և համարձակություն ունեն իրենց մտքերն ազատ արտահայտելու: Նա պատմել է, որ Օհրինգի այս ստեղծագործությունում մեծ է եղել Ցեղասպանությունից մազապուրծ իր հայ տատիկի կյանքի պատմության դերը: 2015թ. նոյեմբերին և 2016թ. ապրիլի 30-ին ու մայիսի 1-ին Դրեզդենի Սիմֆոնիկ նվագախումբը Գերմանիայի մի շարք քաղաքներում անցկացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Աղետ» համերգաշարը: Այն ֆինանսավորվում էր Եվրամիության «Ստեղծագործ Եվրոպա» նախագծի կողմից: Համերգից առաջ թուրքական կողմը հանդես էր եկել համերգի ֆինանսավորումը կանսեցնելու և այն արգելելու պահանջով: Բայց հակառակ գործադրված ճնշումներին՝ Թուրքիայի պահանջը չէր բավարարվել, իսկ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը իր աջակցությունն էր հայտնել ծրագրին: «Աղետ» համերգաշարին ցուցաբերված ֆինանսական աջակցության պատճառով Թուրքիան հոկտեմբերի սկզբին հայտարարեց «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին իր մասնակցությունը կասեցնելու մասին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |