Զարմինե Զեյթունցյանը՝ ՏԶՆՆ զբոսաշրջության պետկոմիտեի նախագահի պաշտոնակատար![]() 17 հոկտեմբերի 2016 - 15:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Զարմինե Զեյթունցյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի հոկտեմբերի 8-ի ՆՀ-1091-Ն հրամանագրի 2-րդ կետը՝ Զարմինե Զեյթունցյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար»,- ասված է վարչապետի որոշման տեքստում։ Զարմինե Զեյթունցյանը զբաղեցրել է «Դիլիջանի միջազգային դպրոց» հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրենի և Ռուբեն Վարդանյանի և նրա ընտանիքի նախաձեռնած ծրագրերը միավորող RVVZ հիմնադրամի զարգացման դեպարտամենտի տնօրենի պաշտոնը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |