Վրաստանը ողջունում է Վերին Լարսի ընդլայնման հնարավորությունը![]() 17 հոկտեմբերի 2016 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ֆինանսների նախարարությունում հայտարարել են, որ ռուս-վրացական սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետի սահմանափակ հնարավորությունների պատճառով թերբեռնվածությամբ է աշխատում նաև «Կազբեգի» անցակետը: «Կազբեգին» մեկ օրում կարող է սպասարկել 11.000 հետիոտնի, 5.000 ուղևորատար մեքենա և մոտ 800 բեռնատար, սակայն այսօրվա դրությամբ սպասարկում է միայն կեսը: Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության աշխատակազմի ղեկավար Խաթիա Մոիսցրապիշվիլին հայտարարել է, որ դա պայմանավորված է «Կազբեգիի» հարևան անցակետի թողունակությամբ, որը չի հասցնում սպասարկել նույնքան հետիոտների և տրանսպորտի միջոցների, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»: Մոիսցրապիշվիլին նշել է, որ «արտակարգ իրավիճակներում «Կազբեգին» կարող է ավելի մեծ թողունակությամբ աշխատել, սակայն կրկին սահմանափակվում է ընդունող կողմի անբավարար հնարավորությունների պատճառով»: Ավելի վաղ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը հայտարարել էր, որ Ռուսաստանը դիտարկում է Վերին Լարսի անցակետի թողունակության ընդլայնման հնարավորությունը: «Մենք միջոցառումներ ենք իրականացնում, ուղղված ԵՏՄ ձեռնարկությունների համար ավտոմոբիլային փոխադրումները պարզեցնելուն: Քննարկվում է Վերին Լարսի անցակետի ընդլայնման հնարավորությունը»,-ասել է Սոկոլովը Երևանում կայացած 5-րդ Եվրասիական գործընկերության հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովում: Վերին Լարսի անցակետով է անցնում ՌԴ և Վրաստանի միջև միակ ցամաքային ճանապարհը, որից ակտիվորեն օգտվում է նաև Հայաստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |