Կարմիր խաչ. Մոսուլում հումանիտար աղետ է![]() 17 հոկտեմբերի 2016 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչ Սարա ալ Զավքարին հայտարարել է, որ Մոսուլում, որի գրոհն է սկսել իրաքյան բանակը նպատակ ունենալով ազատագրել քաղաքը «Իսլամական պետության» գրոհայիններից, հումանիտար աղետ է: Ըստ նրա, ավելի քան 3 մլն մարդ արդեն հեռացել է քաղաքից ռազմական գործողությունների պատճառով, նրանց կարող է միանալ ևս մոտ 1 մլն բնակիչ, հայտնում է RT-ն: «Մարդիկ խուճապահ հեռանում են քաղաքից ամբողջ ընտանիքներով, առանց իրերի: Այդ մարդկանց ապաստան է հարկավոր, ջուր, սնունդ, դեղորայք»,-ասել է Ալ Զավքարին: ԿԽՄԿ ներկայացուցիչը հայտարարել է, որ կազմակերպությունը պատրաստ է օգնել բոլոր փախստականներին և օգնել նրանց անվտանգ վայր հասնել: Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան քուրդ աշխարհազորայիններն ու Իրաքի բանակը սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը` քաղաքը կգրոհի 30.000 զինյալ: Քրդերի ռազմականացված «փեշմերգա» ջոկատները հսկողություն են հաստատել իրաքյան Մոսուլի մատույցներում գտնվող 7 բնակավայրում: Ընթերցեք նաև. ԻՊ պարագլուխը Մոսուլի արվարձանների ռմբակոծության ժամանակ չի տուժել ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |