ԲՀԿ, ԼՀԿ և ՀՎԿ-ն բոյկոտել են Վանաձորի քաղաքապետի երդմնակալության արարողությունը![]() 17 հոկտեմբերի 2016 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Վանաձորի քաղաքապետարանում հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել Մամիկոն Ասլանյանի երդմնակալության արարողությունը, որին ներկա են եղել միայն ավագանու ՀՀԿ և ՀՅԴ անդամները: Արարողությունը բոյկոտելու մասին հայտարարել էր ԼՀ կուսակցությունը: ՀՎԿ և ԲՀԿ անդամները ևս ներկա չեն գտնվել: Սա չի խանգարել Ասլանյանին երդմնակալության արարողությունը մինչև վերջ կազմակերպելու համար, գրում է Galatv.am-ը: Ներկա էին ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի նախկին քաղաքապետեր Անդրանիկ Հարությունյանը և Սամվել Դարբինյանը: Վանաձորի նախկին քաղաքապետը բանալի է փոխանցել Ասլանյանին՝ որպես քաղաքի ղեկավարման խորհրդանշան: Վանաձորի ավագանու քվեարկությունը կայացավ հոկտեմբերի 10-ին. չնայած որ ԲՀԿ-ն, ՀՎԿ-ն և ԼՀԿ-ն համաձայնության էին եկել, որ քաղաքապետ են ընտրում Քրիստ Մարուքյանին, այնուամենայնիվ, փակ-գաղտնի քվեարկության արդյունքում 19 և 14 ձայնի հարաբերակցությամբ քաղաքապետ ընտրվեց Մամիկոն Ասլանյանը: Կարդացեք նաև՝ ԲՀԿ-ն, ՀՎԿ-ն և ԼՀԿ-ն կբոյկոտեն Վանաձորի ավագանու 1-ին նիստը ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |