Մեծ հաշվով Հայաստանի համար միեւնույն է, թե ով է աջակցում, կարեւորն այն է, որ ղարաբաղյան հարցը լուծվի25 մայիսի 2007 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Հայկական վերնախավի շրջանում աշխարհաքաղաքական նախընտրությունները կայանում են նրանում, որ «ղարաբաղյան հարցը» լուծվի Հայաստանի եւ հայության համար բարենպաստ կերպով: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը: Ռուս վերլուծաբանը մեջբերել է Վազգեն Մանուկյանի մեկնաբանությունը: «Խորհելով «ցնցվող ձեռքերի պուտչի» մասին 1991 թվականի օգոստոսին, Մանուկյանը հայտարարեց, որ իր համար միեւնույն է, թե ով իշխանության կգա Մոսկվայում: Կարեւորն այն է, որ «ղարաբաղյան հարցը» լուծվի Հայաստանի եւ հայության համար բարենպաստ կերպով: Կարծում եմ, 1991 թվականից ի վեր, ոչ ոք Վազգեն Մանուկյանից լավ չի արտահայտել Հայաստանի եւ նրա վերնախավի աշխարհաքաղաքական նախընտրությունների էությունը: Մեծ հաշվով Երեւանի համար միեւնույն է, թե ով է օգնում եւ աջակցում Հայաստանին»,-գտնում է Մարկեդոնովը: Նրա խոսքերով, կարեւորը նման աջակցության փաստն է: Եթե դա անում է ԱՄՆ Պետդեպարտամենտը, ապա հայկական վերնախավն ամերիկամետ է դառնում: «Եթե դա անում է Դաշնային ժողովի Պետդուման, ապա Հայստանի ղեկավարների ռուսամետ համակրանքներն ապահովված են: 1992 թվականին ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց հանրահայտ 907 ուղղումը, որը երկար տարիներ արգելափակեց Ադրբեջանին ցուցաբերվող պետական աջակցությունը: 1995 թվականին Հայոց ցեղասպանության 80-ամյակի կապակցությամբ ռուս խորհրդարանականները կոշտ բանաձեւ ընդունեցին, որով դատապարտվում էր Օսմանյան կայսրության քաղաքականությունը հայերի հանդեպ: Եվ առաջին, եւ երկրորդ դեպքում Հայաստանն աջակցություն հայտնեց: Առաջին դեպքում ամերիկացի կոնգրեսականներին, երկրորդ` ուսական Դումայի անդամներին: Կարեւորն այն է, թե ինչպես հաշվի կառնվեն Հայաստանի շահերը «մեծ տերությունների» քաղաքականության մշակման գործում»,-ասել է Մարկեդոնովը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Գալուզինը նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է» Ֆիդանը Նարիշկինի և Շոյգուի հետ խոսել է ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրից Զրուցակիցները քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում և Գազայում Հունիսի 17-ին ԱԺ-ն արտահերթ կգումարի՝ կառավարության հրաժարականի օրակարգով Կոնջորյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները գիշերել են ԱԺ մոտ․ Երևանի որոշ փողոցներում անհնազանդության ակցիաներ են Բաղրամյան պողոտայում տասնյակ վրաններ են տեղադրված |