ՎիվաՍել-ՄՏՍ-ը բաց դռների օր է անցկացրել ֆրանսիական համալսարանում![]() 17 հոկտեմբերի 2016 - 17:48 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը հերթական բաց դռների օրն էր կազմակերպել՝ այս անգամ՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի երրորդ կուրսի Մարքեթինգի, կառավարման և ֆինանսների ֆակուլտետների ուսանողների համար: Ուսանողների հանդիպումը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ կազմակերպվել էր համալսարանի նախաձեռնությամբ՝ «Անհատական և մասնագիտական նախագիծ» դասընթացի շրջանակում: Ուսումնական ծրագրում ներառված նոր դասընթացի նպատակն է ուսանողներին անհրաժեշտ հմտություններ և ունակություններ փոխանցել՝ հետագայում արդյունավետ կերպով աշխատաշուկա մուտք գործելու համար: Երիտասարդների խնդրանքով Յիրիկյանը պատմել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության, կառուցվածքի, առաքելության և արժեհամակարգի մասին, ինչպես նաև ծանոթացրել է պրակտիկայի կամ աշխատանքի համար դիմելու ընթացակարգերին և նշել դիմորդից ակնկալվող հմտություններն ու նրան ներկայացվող պահանջները: «Նույնիսկ ամենախելացի ու ամենատաղանդավոր երեխաներն իրենց հնարավորությունները դրսևորելու համար աջակցության և ուղղորդման կարիք ունեն: Մասնագիտական զարգացման և կատարելագործման դժվարին ուղին լի է բազմաթիվ խոչընդոտներով, որոնցից շատերից կարելի է խուսափել՝ հետևելով այդ ճանապարհն արդեն անցած փորձառու մասնագետների խորհուրդներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ը պատրաստակամ է ձեռք մեկնել երիտասարդներին՝ կիսվել նրանց հետ ավելի քան 10 տարիների ընթացքում կուտակած փորձով, ինչպես նաև հնարավորություն ընձեռել պրակտիկայի ընթացքում ձեռք բերելու անհրաժեշտ հմտություններ և գործնական գիտելիքներ, ինչը կօգնի նրանց ավելի մրցունակ լինել աշխատաշուկայում»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |