Ադրբեջանին ձեռնատու է միայն «կայծակնային պատերազմը»25 մայիսի 2007 - 15:06 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջանը թեթեւությամբ շունչ քաշեց, իմանալով, որ իրեն չեն ստիպում կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը, հայկական վերնախավը մոտավորապես նույն մոտեցումն ունի: Ճնշումը կողքից ավելի մեծ է, քան դիմադրությունը ներսից: Մենք դիմադրում ենք խնդիրը լուծելու փորձերին ավելի շատ, քան մեզ վրա ճնշում են գործադրում»,-Երեւանում կայացած «Կովկաս» խորհրդաժողովում հայտարարել է ԶԼՄ-ների Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, այս փուլում սպառազինությունների մրցավազքը հավասարակշռում է սպառնալիքները եւ հանդիսանում է կայունության եւ խաղաղության գործոն: «Ադրբեջանական եւ հայկական քաղաքական վերնախավին ձեռնատու է ստատուս-կվոն ղարաբաղյան հարցում: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանին միայն «կայծակնային պատերազմ» է պետք: Իսկ եթե պատերազմը վերածվի դիրքային պատերազմի, գրավվի ոչ ամբողջ տարածքը, ղարաբաղյան բանակը հակահարձակման անցնի, այդ ամենը կհանգեցնի քաղաքական ապակայունացման Ադրբեջանում: Իսկ եթե ռազմական գործողությունները ձգձգվեն, դա շատ լուրջ սպառնալիք կհանդիսանա ռեժիմի համար, որը շատ լավ է իրեն զգում, մասնակցելով նավթային ծրագրերին»,-ընդգծել է Իսկանդարյանը: «Պատերազմի սպառնալիք ուժերի նման բալանսի դեպքում չի կարող լինել, եթե այդ հարցով խելագարներ չեն զբաղվում, իսկ ես հակված չեմ խենթ անվանել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությանը: Հակամարտության վերջնական սառեցման մեկ այլ գործոն են նավթամուղերն ու գազատարները, ինչպես նաեւ Կարս-Բաքու երկթաուղու շինարարությունը: Այդ նախագծերը նպաստում են նրան, որ ծայրահեղ միջոցներով Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման փորձը գրեթե անհնար է դառնում»,-գտնում է Իսկանդարյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |