Լեռնային գոտիներում ձյուն է. Հոկտեմբերի 20-ին տեղումները կդադարեն, ջերմաստիճանը կբարձրանա![]() 18 հոկտեմբերի 2016 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 18-19-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում, Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի նախալեռնային հատվածներում՝ ձյան տեսքով: Խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Արտաշավանի, Ապարանի, Արագածի, Վանաձորի, Ստեփանավանի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Ճամբարակի, Դիլիջանի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում, ինչպես նաև Տիգրանաշենի, Սարավանի, Վարդենյաց և Մեղրու լեռնանցքներում հոկտեմբերի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, տեղում էր ձյուն: Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը հոկտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, անվաշթղաների կիրառման դեպքում բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար: Ճանապարհաշինարարները նշված հատվածներում կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Հանրապետության տարածքում հոկտեմբերի 18-19-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում, Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի նախալեռնային հատվածներում‵ ձյուն: Հոկտեմբերի 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-19-ն աստիճանաբար կնվազի 8-10, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 15-20 աստիճանով: Հոկտեմբերի 20-ի ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով: Երևանում հոկտեմբերի 18-19-ը սպասվում է թույլ անձրև, 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կբարձրանա մինչև +18 աստիճան: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |