Շարմազանով. Կառավարության ծրագիրը 6-ամսյա է, բայց հաջողության դեպքում խոսք կա նաև ապագա ռազմավարության մասին![]() 18 հոկտեմբերի 2016 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Կառավարության ծրագրով բավականին կոնկրետ թիրախներ են ընտրվել, և ճիշտ, պատասխանատու աշխատանքի արդյունքում կարող ենք հասնել որոշակի դրական տեղաշարժի: Այսպիսի հայտարարություն է արել Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուրադ Շարամզանովը` խոսելով կառավարության ծրագրի նախնական տարբերակի մասին, որը քննարկվել է հոկտեմբերի 17-ին Հանրապետականի գործադիր մարմնի և խորհրդի նիստում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Հոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի, ապա խորհրդի նիստերը, որոնք վարում էր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, օրակարգում մեկ հարց էր՝ կառավարության ծրագրի քննարկումը: «Շատ կոնկրետ է ամեն ինչ գրված, և դե յուրե 6-ամսյա ծրագիր է, բայց հաջողության հասնելու դեպքում խոսք կա նաև ապագա ռազմավարության մասին: Ծրագիրը բխում է Հայաստանի նախագահի ծրագրային հիմնադրույթներից, փետրվարի 12-ի ծրագրային ելույթից, որտեղ, հաշվի առնելով սահմանադրական բարեփոխումները և նոր իրականությունը, պարոն նախագահը մատնանշում էր երկրում բարեփոխումների իրականացումը բոլոր ոլորտներում», - ասել է Շարմազանովը: Խոսելով կառավարության ծրագրի առաջնահերթությունների մասին, ՀՀԿ խոսնակը նշել է, որ դրանցից մեկն այն է, որ հանրային կյանքի բոլոր ոլորտները համակարգային բարեփոխումների կարիք ունեն: «Շատ կարևոր է տնտեսական բարեփոխումների խնդիրը: Իշխանությունը և կառավարությունը անելու են հնարավորին ամեն ինչ, որպեսզի ներդրումային ավելի առողջ միջավայր ձևավորվի: Կոռուպցիայի դեմ պայքարը ևս նախանշված է կառավարության ծրագրում: Բնականաբար, կառավարությունը կառաջարկի նաև, քաղաքական մեծամասնության հետ միասին, իրականացնել օրենսդրական բարեփոխումներ, եթե դրա անհրաժեշտությունը կա՝ կոռուպցիայի դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար » , - հայտարարել է Էդուարդ Շարմազանովը: Կառավարության ծրագիրը ներկայացվում է կառավարության ձևավորումից հետո 20-օրյա ժամկետում: Ըստ վարչապետի, ծրագրում նշվելու են այն քայլերն ու միջոցառումները, որոնք ուղղված են ՀՀ քաղաքացու անվտանգ և ապահով զգալու, արդար միջավայրում ապրելու, վաղվա օրվա նկատմամբ հավատ ունենալու հնարավորության ապահովմանը: Ընթերցեք նաև. 7 «վերք». Վարչապետը հանձնարարականներ է տվել նախարարներին ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |