Օմբուդսմենն այցելել է հացադուլ հայտարարած Եղնուկյանին![]() 18 հոկտեմբերի 2016 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության մասնագետները, այդ թվում՝ բժիշկ մասնագետը, Պաշտպանի հանձնարարությամբ, հոկտեմբերի 17-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ անազատության մեջ պահվող, հացադուլ հայտարարած Կարո Եղնուկյանին հանդիպելու նպատակով: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Եղնուկյանի հետ, արձանագրել նրա կողմից բարձրացված խնդիրները: Եղնուկյանը հոկտեմբերի 7-ից հայտարարել է հացադուլ, խցում պահվում է մենակ, ապահովված է ջրով: Առանձնազրույցի ընթացքում Եղնուկյանը ներկայացրել է խնդիրներ՝ կապված իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման, իրեն կալանքի տակ պահելու հիմքերի, իր ընտանիքի անդամների հետ տեսակցություններն ու հեռախոսային խոսակցություններն արգելելու և մի շարք այլ հարցերի հետ: Հուլիսի լույս 20-ի գիշերը Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանին՝ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խմբին աջակցելու կասկածանքով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |