Ադրբեջանում 94 քաղբանտարկյալ կա![]() 18 հոկտեմբերի 2016 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի քաղաքացիական հասարակության աշխատանքային խումբը հրապարակել է քաղբանտարկյալների նոր միասնական ցուցակը, բաղկացած 94 անձից: Նրանց թվում 6 լրագրող և բլոգեր կա, 2 հրապարակախոս, 1 իրավապաշտպան, 5 երիտասարդ ակտիվիստ, քաղկուսակցությունների 5 անդամ, 61 հավատացյալ և 3 ցմահ դատապարտված, հայտնում է Contact.az-ը: Ընդհանուր առմամբ ցանկում 139 մարդ է ընդգրկված: Նրանցից 45-ը պոտենցիալ քաղբանտարկյալներ են համարվում և ներառվել են «դիտարկման ենթակա անձերի» բաժնում: Աշխատանքային խումբը նշում է, որ իրականում քաղբանտարկյալների քանակը շատ ավելին է: «Սակայն երկրում տիրող մթնոլորտը դրդում է շատերին ձեռնպահ մնալ նրանց գործերը բարձրաձայնելուց: Մեկ այլ խնդիր է իրավական չիրազեկվածությունն ու փաստաբանների պակասը: Հատկապես վատ է վիճակը շրջաններում, չկան իրավական պաշտպանության մեխանիզմներ»,-ասվում է աշխատանքային խմբի հաղորդագրության մեջ: Ցուցակը կազմելիս հեղինակները ղեկավարվել են ԵԽԽՎ 1900 բանաձևի չափանիշներով: 2012-ի հոկտեմբերի 3-ին ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել, որտեղ քաղբանտարկյալի 5 հատկանիշ է նշված` եթե ձերբակալության արդյունքում խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հիմնական երաշխիքներից մեկը, եթե կալանավորման մասին որոշումը կայացվել է քաղաքական պատճառներով, եթե կալանքի ժամկետն անհամաչափ է հանցագործությանը, եթե քաղաքական պատճառներով մարդը ձերբակալվել է խտրականության հիման վրա, եթե կալանավորումն անարդար քննության հետևանք է, պայմանավորված քաղաքական դրդապատճառներով: Նոր ցուցակը ստորագրել է ավելի քան 20 իրավապաշտպան, ՈԿԿ ղեկավարներ ու իրավաբաններ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |