ՄԱԿ գլխավոր քարտուղար. Աշխարհում 1 մլրդ մարդ չքավորության մեջ է ապրում![]() 18 հոկտեմբերի 2016 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Մոլորակի բնակչության մոտ 1 միլիարդն ապրում է ծայրահեղ չքավորության պայմաններում, մինչդեռ 800 մլն տառապում է սովից և թերսնուցումից: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Հոկտեմբերի 17-ին նշվող Աղքատության վերացման միջազգային օրվա կապակցությամբ հղած իր ուղերձում նա կոչ է արել պայքարել աղքատության դեմ, և կառուցել «սոցիալական արգելքներից ազատ հասարակություն»: ՄԱԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ «աղքատությունը չափվում է ոչ միայն անբավարար վաստակով, այլ նաև առողջապահության, կրթության և հիմնարար այլ ծառայությունների անմատչելիությամբ»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: Նա հորդորել է կառավարություններին, քաղհասարակության անդամներին և ամբողջ մարդկությանը «լսել աղքատության մեջ ապրող մարդկանց ձայնը»: Աղքատության դեմ պայքարի համաշխարհային օրը նշվում է հոկտեմբերի 17-ին: 1987թ. հոկտեմբերի 17-ին Փարիզի Տրոկադերոյի հրապարակում, որտեղ 1948թ. ստորագրվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, շուրջ 100 հազար մարդ էր հավաքվել, հարգելու համար ծայրահեղ աղքատության, բռնության ու սովի զոհերի հիշատակը: Հավաքվածները հայտարարեցին, որ աղքատությունը մարդու իրավունքների խախտում է և հաստատեցին այդ չարիքի դեմ համատեղ պայքարելու ջանքերի անհրաժեշտությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |