Հայաստանն առաջ է անցել Ադրբեջանից ոչ հանքահումքային արտահանման ծավալով18 հոկտեմբերի 2016 - 12:25 AMT PanARMENIAN.Net - 2016-ի հունվար-օգոստոս ամիսներին Ադրբեջանից արտահանումը կազմել է մոտ $5.790 մլրդ: Սակայն, եթե այս ցուցանիշից հանենք նավթը, գազն ու բենզինը, որը, ըստ Ադրբեջանի Մաքսային պետական կոմիտեի տրամադրած տվյալների, կազմում է ընդհանուրի մոտ 87%-ը, արտահանման ծավալը կկազմի ընդամենը $756.2 մլն: Սրա մեջ են մտնում նաև արտահանվող ոսկու և սև մետաղների ծավալները: Միևնույն ժամանակահատվածում Հայաստանից արտահանումը, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տրամադրած տվյալների, կազմել է $1.129 մլրդ: Եթե այս ցուցանիշից հանենք հանքահումքային արտադրանքի ցուցանիշը՝ մոտ $300 մլն, կմնա մոտ $829.4 մլն: Ստացվում է, որ ոչ հումքային արտահանման ծավալով 2016-ի առաջին 8 ամսում ՀՀ-ն Ադրբեջանի ցուցանիշը գերազանցել է ավելի քան $73 մլն-ով: Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2016-ի հունվար-օգոստոսի ընթացքում ՀՀ-ի մակրոտնտեսական ցուցանիշները, որոնց հիմնական մասով աճ է գրանցվել: Մասնավորապես, աճել է և ՀՀ ներմուծումը՝ 13.4%-ով, և արտահանումը՝ 36.6%-ով: Համագումարային առևտրաշրջանառության ոլորտում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 20.6% աճ: Կարդացեք նաև՝ Ինչ, ուր և որքան է արտահանում Հայաստանը. 2016-ի առաջին կեսի թվապատումը Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին |