Բաբայան. Համանախագահների հետ խոսելու ենք հրադադարի պահպանման մեխանիզմների ներդրմանն ուղղված քայլերի մասին![]() 18 հոկտեմբերի 2016 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ապակառուցողական ոճն ու հայտարարություններն արդեն հոգնեցրել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, սակայն նրանք այդ մասին չեն արտահայտվում` հետևելով դիվանագիտական կանոններին: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն` անդրադառնալով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի հայտարարությանը, հայտնում է Aysor.am-ը: Մամեդովը հայտարարել էր, թե Ադրբեջանը միջազգային հանրությունից ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից ակնկալում է ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված հստակ քայլեր: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տեղի ունեցած բանակցությունները ԼՂ հակամարտության լուծման ուղղությամբ դեռ ոչ մի օգուտ չեն տվել», - ասել էր Մամեդովը: Ըստ Դավիթ Բաբայանի` նման հայտարարությունը ևս մեկ անգամ վերահաստատում է` Բաքուն պատրաստ չէ կառուցողական քայլեր ձեռնարկել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ. «Ինչ վերաբերում է մեր ասելիքին համանախագահներին` կայանալիք այցելության ժամանակ, իհարկե, քննարկելու ենք ավանդական թեմաներ` սահմանային իրավիճակի հետ կապված: Պարտադիր խոսելու ենք նաև հրադադարի ռեժիմի պահպանման մեխանիզմների ներդրման ուղղությամբ արվող քայլերի մասին: Ադրբեջանը նույնպես չի կարող խուսափել այս հարցերից, քանի որ անկախ ներկայիս պահվածքից` պաշտոնական Բաքուն հայտնել է իր սատարումն այս հարցերի քննարկմանը», - նշել է Դավիթ Բաբայանը: Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»: Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |