Զարգացման ֆրանսիական գործակալությունը մտադիր է մոտ $40 մլն-ի ծրագիր իրականացնել ՀՀ-ում

Զարգացման ֆրանսիական գործակալությունը մտադիր է մոտ  $40 մլն-ի ծրագիր իրականացնել ՀՀ-ում

PanARMENIAN.Net - Զարգացման ֆրանսիական գործակալությունը պատրաստվում է իրականացնել Հայաստանում մոտ 40 մլն դոլարի ծրագրեր: Այս մասին հայտնել էՀայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն՝վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը:

Կարապետյանն ընդգծել է, որ կա տնտեսական փոխգործակցության մեծ ներուժ և դրա իրացման գործում կարևորել ֆրանսիական բիզնեսի ներկայացվածության ընդլայնումը մեր երկրում, ՀՀ-ում Զարգացման ֆրանսիական գործակալության գործունեությունն ու իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովումը:

Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն նշել է, որ պատրաստ է սերտորեն համագործակցել ՀՀ կառավարության հետ՝ երկկողմ ծրագրերի իրականացման, հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացման և երկու երկրների տնտեսական կապերի հետագա ընդլայնման գործում: Դեսպանն ընդգծել է, որ Զարգացման ֆրանսիական գործակալությունը շարունակելու է ակտիվ ներդրումային գործունեությունը ՀՀ-ում ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ և պատրաստվում է իրականացնել մոտ 40 մլն դոլարի ծրագրեր:

Շարպանտիեն ընդգծել է նաև, որ ֆրանիսական մի շարք ընկերություններ շահագրգռված են Հայաստանում գործունեություն ծավալելու հարցում և այդ ուղղությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ:

Զրուցակիցները հեռանկարային են համարել տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում՝ գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացումը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---