ՀՀ ԱԳՆ. Ալիևը հրապակավ խոստովանել է, որ Բաքվին հորդորում են ճանաչել ԼՂ անկախությունը18 հոկտեմբերի 2016 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի հայտարարությունները կարելի է դիտարկել որպես իրականությունը ոտքից գլուխ շուռ տալու, բանակցային գործընթացը խեղաթյուրելու հերթական անհաջող փորձ: Այսպիսի հայտարարություն է արել ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի՝ ՌԻԱ Նովոստի գործակալության հետ հարցազրույցում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունները: Ադրբեջանի նախագահը ՌԻԱ Նովոստի գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղը կարող է դառնալ ինքնավար հանրապետություն Ադրբեջանի կազմում: «Հենց Ալիևի կողմից մեջբերվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններում հստակ ամրագրված է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշվելու է ԼՂ ժողովրդի պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով։ Ավելի լավ կլիներ, որ Ադրբեջանի ղեկավարությունն ինքնախաբեությամբ չզբաղվեր և թոզ չփչեր ադրբեջանական հասարակության աչքերին։ Մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի ղեկավարն արդեն հրապակավ խոստովանել էր բանակցությունների իրական բովանդակության մասին՝ նշելով, որ Բաքվին հորդորում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,-ասել է Տիգրան Բալայանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի բացառվում, որ ապագայում Ադրբեջանը կարող է անդամակցել ԵՏՄ-ին, սակայն, առայժմ երկիրն իրեն վստահ է զգում իր կարգավիճկում: «ԵՏՄ երկրների հետ մեր տնտեսական, նաև քաղաքական, գործակցության այսօրվա ձևաչափը բավականին ամուր է: Ինտեգրման ճանապարհով գնալու համար մոտիվացիա է հարկավոր: Այն կարող է լինել տնտեսական, սոցիալական, քաղաքական, ցանկացած այլ բնույթի: Այժմ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,-ասել է Ադրբեջանի նախագահը: Ընթերցեք նաև. Շարմազանով. Ալիևն ուզի, թե չուզի, աշխարհը գնում է ինքնորոշման իրավունքի հաղթարշավի ճանապարհով Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ |