Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի ուսանողներն արժանացել են JoyFest-ի մրցանակների

Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի ուսանողներն արժանացել են JoyFest-ի մրցանակների

PanARMENIAN.Net - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Տիկնիկային թատրոնի դերասան» 4-րդ կուրսի ուսանողները մասնակցել են Կիևում կայացած JoyFest միջազգային 4-րդ թատերական փառատոնին`ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Փառատոնին հայ ուսանողները ներկայացել էին «Կարճ պատմություններ» վերնագրով բեմադրությամբ: Դասական և ժամանակակից դրամատուրգների պիեսների հատընտիր հատվածների հիման վրա կառուցված ներկայացումը երկու անվանակարգում արժանացել է մրցանակների:

«Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում մրցանակի է արժանացել Զառա Անտոնյանը, իսկ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ Մարիետա Դովլաթբեկյանը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---