ՀՀԿ-ական պատգամավոր. ԾԻԳ-երն ու ՊՈԱԿ-ները կրճատվելու են![]() 18 հոկտեմբերի 2016 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Կառավարության ծրագրային դրույթներում բարեփոխումների սկզբունք կա՝ գնումների գործընթացից մինչև մաքսային-հարկային աշխատակիցների բարեփոխվելու գործընթացը: Կառավարության ծրագիրը հիմնված է նախագահ Սերժ Սարգսյանի՝ վերջին երկու ծրագրային ելույթների վրա, ԱԺ-ում լրագրողներին ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը: «Խոսվում է կրճատումների մասին, օրինակ, կան բազմաթիվ ԾԻԳ-եր, ՊՈԱԿ-ներ, որոնք տարիներ շարունակ ստեղծվել են եւ որեւէ գործառույթ չեն ունեցել: Դրանք պետք է օպտիմալացվեն: Այս խնդիրներին պետք է լուծում տան: Խոսվում է գնումների գործընթացի հստակեցման մասին՝ մեկ կենտրոնից: Խոսվում է որոշումներ կայացնելու ապակենտրոնացումից», - հավելել է Սահակյանը, մեջբերում է Aravot.am-ը: Սեպտեմբերի 29-ին Կառավարության նիստի մեկնարկին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, նախքան օրակարգին անցնելը, մի շարք նախարարությունների սահմանված ժամկետներում իրականացնելու համար նախատեսված հանձնարարականներ է տվել: Վարչապետի հանձնարարականներից մեկը վերաբերել է բոլոր գերատեսչություններին. «Գործադիրի բոլոր մարմիններին հանձնարարում եմ վերանայել կառավարության իրենց ոլորտներում գտնվող ՊՈԱԿ-ների գործունեության նպատակահարմարությունը և ներկայացնել առաջարկություն ՊՈԱԿ-ների թվաքանակի կրճատման և օպտիմալացման վերաբերյալ: Բազմաթիվ ՊՈԱԿ-ներ կան, որոնք ունեն հաստատուն ծախսեր, բայց հասկանալի չէ, թե իրենց օգուտը որն է: Ելնելով դրանից, շատ խիստ, կոշտ պետք է վերանայել այդ ամենը»: Կարապետյանն անդրադարձել է նաև ԾԻԳ-երին (ծրագրի իրականացման գրասենյակ) և հանձնարարականներ տվել սպորտի և երիտասարդության հարցերի, արտակարգ իրավիճակների, մշակույթի և քաղաքաշինության նախարարներին մեկ շաբաթվա ընթացքում քննարկել իրենց ենթակայության տակ գտնվող ԾԻԳ-երի լուծարման հարցը և ներկայացնել առաջարկություններ. «Մենք պետք է ունենանք մի հարթակ, որտեղ պետք է իրականացնենք մեր գնումները»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |