Համաշխարհային մաքսային կազմակերպությունը մտադիր է ընդլայնել գործակցությունը ՀՀ հետ![]() 18 հոկտեմբերի 2016 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային: Նա Հայաստան է ժամանել՝ ««Մեկ պատուհանի» սկզբունքի կիրառումն Առևտրի համաշխարհային կազմակերպության Առևտրի դյուրացման համաձայնագրի համատեքստում» խորագրով եվրոպական տարածաշրջանային աշխատաժողովին մասնակցելու նպատակով: Կառավարության ղեկավարը կարևորել է Երևանում աշխատաժողովի անցկացումը՝ համոզմունք հայտնելով, որ այն ևս մեկ քայլ է դեպի առավել թափանցիկ ու որակյալ ծառայությունների մատուցում: Վարչապետը մանրամասներ է ներկայացրել կառավարության՝ հարկային և մաքսային վարչարարության պարզեցմանն ուղղված քաղաքականության վերաբերյալ և ընդգծել, որ բարեփոխումների առաջնային նպատակը բիզնեսի համար հավասար, արդար ու մրցունակ դաշտի ստեղծումն է: Կունիո Միկուրիան իր գլխավորած կառույցի անունից ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցելու պատրաստակամություն հայտնել: Նա նշել է, որ Համաշխարհային մաքսային կազմակերպությունը մտադիր է ընդլայնել երկկողմ գործակցությունը՝ անհրաժեշտ օժանդակությունն ուղղելով դեպի այն ոլորտները, որտեղ ամենից շատ դրա պահանջարկը կա: Կունիո Միկուրիան դրական է գնահատել «մեկ պատուհանի» սկզբունքի ներդրումը և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը վարչարարության դյուրացման և սահմանային անցակետերի արդիականացման գործընթացներում, ինչն իրականացվում է Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հարկային ու մաքսային ոլորտում բարեփոխումների, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, տեղեկատվական տեխնոլոգիաների շարունակական ներդրման, կադրերի վերապատրաստման, պրոֆեսիոնալիզմի բարձրացման և հարակից այլ հարցերի շուրջ: Կողմերը վերահաստատել են նշված ուղղություններով իրական արդյունքներին միտված գործակցությունը և համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |