«Ամերիկյան հանցագործությունների պատմության» 3-րդ եթերաշրջանը կպատմի Վերսաչեի սպանության մասին19 հոկտեմբերի 2016 - 13:03 AMT PanARMENIAN.Net - FX հեռուստացանցը, ոգեշնչվելով «Ամերիկյան հանցագործությունների պատմության» առաջին եթերաշրջանի հաջողությունից, որոշել է երկարացնել սերիալը մինչև 2018թ.: Առաջին եթերաշրջանը նվիրված էր Օ. Ջեյ Սիմփսոնի գործին, որին մեղադրում էին կնոջ ու նրա սիրեկանի սպանության մեջ: Երկրորդ մասը կպատմի «Կատրինա» փոթորկի հետևանքների մասին: Երրորդ եթերաշրջանը կկենտրոնանա Ջաննի Վերսաչեի սպանության վրա, գրում է «ԿինոՊոիսկը»: Մոդելավորողին սպանած հանցագործն ինքնասպան եղավ հանցագործությունից 8 օր անց: Սցենարի համար հիմք է ծառայել Մորին Օրթի Vulgar Favors գիրքը: Առաջին երկու էպիզոդի տեքստը կգրի Թոմ Ռոբի Սմիթը: Պրոդյուսերները հիմա դերասանների ընտրություն են կատարում: Երկրորդ և երրորդ եթերաշրջանի նկարահանումները տեղի կունենան 2017-ի սկզբին և կընթանան զուգահեռ: «Ամերիկյան հանցագործությունների պատմություն» անթոլոգիայի պրեմիերան տեղի է ունեցել 2016-ի փետրվարին: Առաջին եթերաշրջանի մեկնարկային էպիզոդը դիտել է ավելի քան 5 մլն մարդ: Սեպտեմբերին նախագիծը «Էմմիի» 68-րդ մրցանակաբաշխության հաղթող դարձավ: Ակնկալվում է, որ ամեն տարի շոուն կպատմի ԱՄՆ պատմության մեջ ամենահայտնի հանցագործությունների մասին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Մայրաքաղաքում մայիսի 28–ի ցերեկը սպասվում է +27 աստիճան, իսկ մայիսի 31–ին՝ +30 ՊԵԿ․ Դեպի Բագրատաշեն ճանապարհի երթևեկությունը վերականգնված է, բայց որոշ հատվածներում միակողմանի է ՊԵԿ–ը հորդորում է նշված տեղամասերով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում |