Թուրքիան սպառնում է մինչև տարեվերջ խզել ԵՄ հետ ներգաղթյալների գծով համաձայնագիրը19 հոկտեմբերի 2016 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Հակաահաբեկչական օրենսդրությունը փոխելու պարտադրանքը Թուրքիայի համար մուտքի արտոնագրերի չեղարկման ռեզժիմ սահմանելուց առաջ, կարող է ստիպել Անկարային մինչև տարեվերջ հրաժարվել ԵՄ հետ միգրանտների փոխանակման վերաբերյալ պայմանավորվածություններից: Այդ մասին հայտարարել է ԵՄ գծով թուրք նախարար Օմեր Չելիքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Սկզբից ակնկալվում էր, որ Թուրքիան կարող է առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ ստանալ ԵՄ հետ արդեն 2016-ի հոկտեմբերին: Սակայն երկրի օրենսդրության վերաբերյալ մի շարք տարաձայնությունների պատճառով, որոնք ի հայտ եկան երկրում պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո, բանակցությունները դեռ հաջող ավարտ չունեցան: Մասնավորապես, Եվրամիությունը պնդում է, որ մի շարք փոփոխություններ կատարվեն Թուրքիայի հակաահաբեկչական օրենսդրության մեջ: «Ստիպել մեզ անել դա, անտեսելով հանգամանքները, նշանակում է արգելքներ դնել վիզաների ազատականացման համար: Ուստի մենք պարտադրված կլինենք ենթադրելու, որ ԵՄ երկրները չեն կատարում իրենց խոստումները»,-ասել է Օմեր Չելիքը Reuters գործակալությանը: Նա նաև նշել է, որ վիզայն ռեժիմի պահպանումը Թուրքիայի քաղաքացիների համար կարող է հանգեցնել միգրանտների գծով պայմանավորվածությունների խզման: Չելիքը հայտարարել է, որ Թուրքիան կխզի պայմանագիրը ԵՄ հետ, եթե մինչև տարեվերջ վիզային ռեժիմը չչեղարկվի: Ավելի վաղ ԵՄ գծով թուրք նախարար Օմեր Չելիքը հայտարարել էր, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը ստիպված կլինի բացատրություններ տալ եվրոպացիներին փախստականների նոր ալիքի վերաբերյալ, եթե միգրացիոն համաձայանգիրը Թուրքիայի և ԵՄ միջև չստորագրվի: ԵՄ անդամ երկրների ղեկավարները մարտի 18-ին համաձայնեցրին Թուրքիայի հետ միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի համատեղ ծրագիրը: Մայիսին Եվրահանձնաժողովն առաջարկեց հանել վիզային սահմանափակումները Թուրքիայի քաղաքացիների համար, եթե Անկարան մինչև հունիսի վերջը կատարի ստանձնած պայմանները: Թուրքիայի նախագահն իր հերթին սպառանց ԵՄ-ին չեղարկել համաձայնագիրը, եթե Եվրամիությունը առանց վիզաների ռեժիմ չարտոնի Թուրքիայի քաղաքացիների համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |