Նախկին ֆուտբոլիստ Արթուր Պետրոսյանը՝ հավաքականի նոր գլխավոր մարզիչ19 հոկտեմբերի 2016 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Նախկին հայտնի ֆուտբոլիստ Արթուր Պետրոսյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան ավարտել է բանակցությունները գլխավոր մարզչի նշանակման հետ կապված և նոյեմբերի 1-ից Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ներկայումս շվեյցարական «Ցյուրիխ-2» թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետ կկնքվի համապատասխան պայմանագիր: Հոկտեմբերի 14-ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հայտնել է ՀՖՖ մամուլի քարտուղարությանը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական տալու մասին։ 2018թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլում ՀՀ հավաքականը 4 անընդմեջ պարտություն է կրել: Չեխիայի, Դանիայի, Ռումինիայի և Լեհաստանի հավաքականների հետ հանդիպումներում մեր ֆուտբոլիստներին հաջողվել է գրավել մրցակցի դարպասը միայն մեկ անգամ (Լեհաստանի դեմ խաղում), իսկ բաց են թողել 11 գնդակ: Արթուր Պետրոսյանը ծնվել է 1971-ին Գյումրիում, հարձակվող էր, այժմ մարզիչ է։ Հանդես է եկել հայկական մի շարք ֆուտբոլային ակումբներում, ինչպես նաև օտարերկրյա ակումբներում։ Պետրոսյանը մարզում է «Ցյուրիխի» պատանի ֆուտբոլիստներին և ձեռք է բերել A կարգի մարզչական արտոնագիր։ ՀՀ ազգային հավաքականում խաղացել է1992 - 2005-ին՝ խփելով 11 գոլ: Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել1996, 2000-ին: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |