Դեղորայքի արտահանումը ՀՀ-ից մեկ տարում աճել է 20-25%-ով

Դեղորայքի արտահանումը ՀՀ-ից մեկ տարում աճել է 20-25%-ով

PanARMENIAN.Net - Հայաստանից դեղորայքի արտահանման ծավալը վերջին տարում աճել է 20-25%-ով: Այդ մասին հայտարարել է խորհրդարանում ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:

Ըստ նրա, այսօրվա դրությամբ Հայաստանում գրանցված է դեղորայքի 18 արտադրող, որից 3-ն արտահանման հավաստագիր ունի:

Նա նշել է սակայն, որ ներքին արտադրության հաշվին բավարարվում է տեղական շուկայի միայն 4 տոկոսը, մնացածը ներկրվում է:

«Չնայած դրան հայ արտադրողներն ակտիվ զբաղվում են արտահանման հարցերով, որտեղ ամենամյա աճը մոտ 18% է, իսկ 2015-ին այդ ցուցանիշը հասել է 25%-ի, ինչը մենք կապում ենք ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության հետ»,-ասել է Խաչատրյանը:

Փոխնախարարը նշել է, որ այսօր հայ արտադրողը լայն հնարավորություններ ունի արտահանելու իր ապրանքը ոչ միայն ԵՏՄ շուկա, այլ նաև Մերձավոր Արևելքի և ԵՄ երկրներ:

Ըստ նրա, Հայաստանի արտահանման հնարավորությունները, որոնք համապատասխանում են եվրոպական օրենսդրությանը, ինչպես նաև ԵՏՄ երկրներ արտահանելու արտոնությունները բավականին գրավիչ են դարձնում երկիրը պոտենցիալ ներդրողների համար:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---