Ջիգարխանյանին նվիրված երեկոյի կեղծ տոմսեր են իրացվել![]() 19 հոկտեմբերի 2016 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Մի խումբ անձինք իրացրել են Արմեն Ջիգարխանյանին նվիրված երեկոյի կեղծ տոմսեր: Դա պարզվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով: Նախնական քննության տվյալներով՝ մի խումբ անձինք, չարաշահելով քաղաքացիների վստահությունը, իրացրել են Արմեն Ջիգարխանյանին նվիրված երեկոյի կեղծ տոմսեր, որը, իբր, պետք է տեղի ունենար Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում՝ հոկտեմբերի 9-ին։ Մինչդեռ թատրոնում նման երեկո ընդհանրապես նախատեսված չի եղել: Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ քաղաքացիներին իրացվել են չնախատեսված միջոցառման տոմսեր, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի մամուլի ծառայությունը: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Նշված գործողությունների հետևանքով տուժած և կեղծ տոմսեր գնած քաղաքացիներին Քննչական կոմիտեն խնդրում է դիմել Արաբկիրի քննչական բաժին: Ավելի վաղ հայտնի էր դարձել Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված երեկոյի կեղծ տոմսերի իրացման փաստի մասին, որին վերաբերող քրեական գործը նույնպես քննվում է Արաբկիրի քննչական բաժնում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |