Հովհաննիսյանի անվան քիմիական 118-րդ տարրը կհաստատեն նոյեմբերին19 հոկտեմբերի 2016 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Հայտնի գիտնական Յուրի Հովհաննիսյանի պատվին oganesson (og) կոչված քիմիական տարրը կհաստատվի նոյեմբերին: Այդ մասին հայտնել է ինքը գիտնականը «Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի օրերը Հայաստանում» միջազգային գիտաժողովից առաջ, որը նվիրված էր ինստիտուտի հիմնադրման 60-ամյա հոբելյանին: 1992 թվականից ՀՀ-ն դարձել է Միացյալ ինստիտուտի անդամ-պետություն: այաստանի մասնագետները մասնակցել և այսօր էլ մասնակցում են ՄՀՄԻ կողմից իրականացվող բազմաթիվ խոշոր նախագծերի. 12 հայ գիտնական և մասնագետ ընդգրկված են ինստիտուտի ծրագրերում: «Տարրը կհաստատվի նոյեմբերի սկզբին: Տարրի հայտնաբերումը թույլ է տալիս հասկանալ, որ աշխարհն ավելի մեծ է, քան կարծում ենք»,-ասել է Հովհաննիսյանը: Նա հավելել է, որ նոր տարրի բացահայտման վրա 20 տարի է աշխատել: «Մենք պատրաստվում ենք ներկայացնել Դուբնայում նոր գերծանր տարրերը, որոնք կընդգրկվեն Մենդելեևի աղյուսակում: Տարրերից մեկը շուտով կկրի հայտնի հայ գիտնական Յուրի Հովհաննիսյանի անունը»,-ասել է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի ինստիտուտի տնօրեն Մաքսիմ Մատվեևը: Նա հավելել է, որ այդ առումով մեծ նշանակություն ունի իր ներկայացրած ինստիտուի կապերի ամրապնդումը Հայաստանի հետ, հայտնում է «Նովոստի Արմենիան»: Յուրի Հովհաննիսյանը ծնվել է 1933 թվականին Դոնի Ռոստովում: 1976-1989 թթ. եղել է Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) միջուկային ռեակցիաների լաբորատորիայի փոխտնօրեն, 1989-1997 թթ.՝ տնօրեն, 1997 թվականից՝ գիտական ղեկավար, միաժամանակ, 1971 թվականից՝ նույն լաբորատորիայի ծանր միջուկների հետազոտման բաժնի պետ։ 1969-1970 թթ.՝ Փարիզի համալսարանի պրոֆեսոր, Երևանի պետական համալսարանի, Ֆրանկֆուրտի (Գերմանիա), Մեսինայի (Իտալիա) համալսարանների պատվավոր դոկտոր։ Աշխատանքները վերաբերում են փորձարարական միջուկային ֆիզիկային և արագացուցչային տեխնիկային։ Հովհաննիսյանի ղեկավարությամբ կատարվել են գերծանր քիմիական տարրերի սինթեզման բազմաթիվ փորձեր, մշակվել են այդ տարրերի հատկությունների հետազոտման փորձարարական ինքնատիպ կայանքներ։ Նոր տարրերի (արհեստական սինթեզի բնագավառում կատարված հայտնագործությունների համահեղինակ է։ Ղեկավարել է ծանր միջուկների արագացուցիչների ստեղծման աշխատանքները և հետազոտել այդ միջուկների ռեակցիաների մեխանիզմը, տրոհման շարժառիթները, էկզոտիկ միջուկների հատկությունները։ Ղեկավարել է կիրառական նշանակության հետազոտություններ՝ միջուկային թաղանթների ստացման տեխնոլոգիայի, ռադիոբժշկական ախտորոշման համար մաքուր իզոտոպների արտադրության մշակման բնագավառներում, նախագծել և կառուցել է կոմպակտ էլեկտրոնային արագացուցիչներ (միկրոտոններ)՝ կարճ կյանքի տևողությամբ իզոտոպների արտադրության համար: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրել է նախապես չհայտարարել Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը Հանրապետության տոնի առթիվ վարչապետն ու նախագահը պետպարգևներ են հանձնել Կամո Ցուցուլյանին շնորհվել է փրկարար ծառայության գեներալ-մայորի կոչում Վանաձոր-Ալավերդի-Այրում- Բագրատաշեն ճանապարհը փակ է Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել |