«Շիրակ կենտրոնը» դիմել է ՊԵԿ-ի նորանշանական նախագահին՝ հարկային բեռից ազատվելու ակնկալիքով19 հոկտեմբերի 2016 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Հարկային բեռից ազատվելու ակնկալիքով Գյումրիի բարեգործական «Շիրակ կենտրոնը» հոկտեմբերի 19-ին դիմել է նաև ՀՀ ԿԱ ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանին: Դիմումում մասնավորապես ասվում է. «Հարգելի պարոն Հարությունյան. Լսելով Ձեր ելույթները՝ հույս ունենք, որ Դուք արդարացի մոտեցում կցուցաբերեք և ճանապարհներ կգտնեք մեր՝ «Շիրակ կենտրոն» կազմակերպությանը ազատելու, անօթևան և ծայրահեղ աղքատ ընտանիքներին բնակարաններ նվիրաբերելու պատճառով առաջացած հսկայածավալ հարկային բեռից: Նշենք, որ այս պահին մեր կողմից հայտարարված դրամահավաքի միջոցներով, 5 մլն դրամից ավելի հարկային բեռից, միայն 700.000 դրամն է հնարավոր եղել վճարել՝ որպես անշարժ գույքի օտարումից ստացված եկամտահարկ: Ուզում ենք նաև տեղեկացնել, որ Ձեր աջակցությամբ մեր կազմակերպությունից, մեր համոզմամբ, օրենքի բացի պատճառով առաջացած հարկային այս բեռը հանվելու դեպքում, հանգանակված գումարով ձեռք կբերենք ձմռան վառելափայտ ու կբաժանենք անօթևան ընտանիքներին»: Հոկտեմբերի 11-ին հայտնի է դարձել, որ «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանին, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Գյումրու ՏՀՏ-ից հայտնել են, որ անօթևան ընտանիքներին բնակարաններ նվիրաբերելու պատճառով «Շիրակ կենտրոն» կազմակերպության նկատմամբ առաջացած ավելի քան հինգ մլն դրամի հարկ ու տուրքը վճարելու համար տրված ժամանակը սպառվել է: Հաշված օրերում այդ գումարը չվճարելու դեպքում բավականին լուրջ հետևանքներ կլինեն, ընդհուպ մինչև կազմակերպության ղեկավարի հանդեպ քրեական գործի հարուցումը, տեղեկացնում է կենտրոնը: Անօթևան ընտանիքներին բնակարաններ նվիրելու պատճառով առաջացած հարկային բեռը զիջելու մասին ՀՀ բարձրագույն իշխանություններին հղած խնդրանքներն ու դիմումները մերժվել են: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները երթով գնում են Քննչական կոմիտե․ Ոստիկանությունն ուժեր է կուտակել Բագրատ սրբազանը քաղուժերին հորդորել է պատասխանատավություն ստանձնել կամ ասել, որ կապ չունեն այս ամենի հետ Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել |