Ղարաբաղ. Համաձայնություն է ձեռք բերվել անվտանգության գոտում խաղաղապահներ տեղակայելու վերաբերյա՞լ26 մայիսի 2007 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Քանի դեռ համաձայնություն չկա ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցային գործընթացի բոլոր տարրերի վերաբերյլ, վերջնական հաջողությունների մասին խոսելը դեռեւս վաղ է: Այդ մասին Բաքվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կարող կասկածի տակ առնվել: Բանակցային գործընթացի այս փուլում քննարկվում են Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտուց հայկական զորքերի դուրս բերման եւ բռնի տեղահանվածներին իրենց բնակության վայրերը վերադառնալու հարցերը»,-ասել է նա: Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի խոսքերով, կողմերը համաձայնության են հասել անվտանգության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայման վերաբերյալ: Միեւնույն ժամանակ դեռեւս հայտնի չէ, թե որ երկրները կմասնակցեն խաղաղության պահպանմանը տարածաշրջանում: «Կարծիք կա, որ խաղաղապահ համակազմում չպետք է ներկայացված լինեն տարածաշրջանի երկրները եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները»,-նշել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը: Նա նաեւ ընդգծել է, որ կարեւորն այն է, որ «չլինի ռազմական գործողությունների վերսկսման վտանգ»: Մամեդյարովը հայտարարել է, որ մինչեւ վերջ հավատարիմ կմնա ղարաբաղյան խնդրի լուծման դիվանագիտական տարբերակներին: «Սակայն ամեն ինչ կախված է այս կամ այն պահերից»,-ասել է նա, հաղորդում է Day.az-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |