Ընտրական օրենսգիրքը վերջնականապես ընդունվել է20 հոկտեմբերի 2016 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի արտահերթ նիստում 103 կողմ, 4 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջովին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Նախքան քվեարկությունը պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն ասել է. «Այդ փոփոխությունը, որ երեկ զիջումներով արվեց, իհարկե, կողմերի անձանական և քաղաքական մոտեցումներն են, որևէ բան չի թեթևացնում: Ընդամենը նշվում է դիտավորյալ: Հայեցակարգային մոտեցման կարգով կարող են մեկնաբանել ինչպես ցանկանան: Կոչ եմ անում դեմ քվեարկել, սա բողոքարկման ինստիտուտը վերացնելու յուրովի ձև է», - մեջբերում է Panorama.am-ը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նկատել է. «Ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակման համար մեր հասարակությունը պայքարել է 15 տարուց ավելի: Ցանկանում եմ շնորհավորել՝ Հայաստանում ժողովրդավարության հաղթանակի բոլոր կողմնակիցներին այս կարևոր նվաճման համար»: Հոկտեմբերի 19-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում 104 կողմ, 4 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունել էր «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: ԱԺ-ում «4+4+4» ձևաչափով աշխատանքային խմբի կողմից ՀՀ-ում ընտրական գործընթացների կազմակերպման և անցկացման մասին համաձայնագրի վերջնական կազմման և ստորագրման աշխատանքային նիստի ավարտին հայտնի է դարձել, որ ընդդիմության ու իշխանության միջև ստորագրվել է ԸՕ շուրջ համաձայնության փաստաթուղթը: Հղումներ թեմայով. Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |