«Սկիապարելլի» զոնդի վայրէջքը Մարսում անհաջող է անցել20 հոկտեմբերի 2016 - 15:34 AMT PanARMENIAN.Net - «Սկիապարելլի» զոնդի վայրէջքը Մարսում անհաջող է անցել: Այդ մասին Եվրոպական տիեզերական ասոցիացիայի (ESA) մամուլի ասուլիսում հայտարարել է ESA գործողությունների ղեկավար Անդրեա Ակոմացոն: Վայրէջքը ծրագրված պլանով չի ընթացել, սակայն դեռ տեղեկություն չկա, թե հատկապես ինչն է եղել անհաջող վայրէջքի պատճառը: Վայրէջքից հետո ազդանշան այլևս չի ստացվել, գրում է Life.ru-ն: Trace Gas Orbiter զոնդը, որը «ԷկզոՄարս» նախագծի երկրորդ կեսն է, դուրս է եկել Մարսի ուղեծիր և դանդաղ արգելակում է սկսել: Այն հասցրել է գրանցել այն տվյալները, որոնք դեսանտային մոդուլը փոխանցել է վայրէջքի ժամանակ: Այժմ գիտնականները կուսումնասիրեն դրանք և, հնարավոր է, կկարողանան պատասխանել, թե հատկապես ինչը սխալ գնաց: «ԷկզոՄարսը» Եվրոպական տիեզերական գործակալության (ЕКА) և ռուսական «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի Մարսի հետազոտման համատեղ ծրագիր է: Ծրագիրը գործարկվել է առաջին հերթին պարզելու համար թե արդյոք Մարսի վրա երբևէ կյանք եղել է և կա արդյոք հիմա: 2016-ի դեկտեմբերին Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) քննարկելու է ռուս-եվրոպական «ԷկզոՄարս» նախագծի ֆինանսավորումը և անհաջող վայրէջքը կարող է շատ բացասաբար անդրադառնալ համատեղ նախագծի երկրորդ փուլի իրականացման վրա, որը պետք է իրագործվի 2018-ին: Դեսանտային մոդուլի արժեքը հայտնի չէ, սակայն նախագծի համար արդեն ծախսվել է մոտ 1,2 մլրդ եվրո: Ընթերցեք նաև. Կարմիր մոլորակի բնակիչները Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |