Ֆինանսների նախարար. Կոռուպցիոն ռիսկերը դրսևորվում են գնումների գործընթացում20 հոկտեմբերի 2016 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Արտաբյուջեները հաստատվում են և կառավարվում են այնպես, ինչպես բյուջետային գործընթացում այլ ծախսերը: Այս մասին խորհրդարանում լրագրողներին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Հոկտեմբերի 19-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր առաջարկել` վերացնել պետական գերատեսչությունների արտաբյուջետային հաշիվներն ու հիմնադրամները: «Սովորաբար կոռուպցիոն ռիսկերը դրսևորվում են գնումների գործընթացում: Այդ մասով մենք ունենք մշակած նոր օրենք, որն այդ ամբողջ գնումների գործընթացում կանոնակարգում կմտցնի, կբարձրացնի թափանցիկությունը, պատասխանատվությունը: Նույնը կտարածվի նաև արտաբյուջետային միջոցների վրա»,- ասել է նախարարը, մեջբերում է Aravot.am-ը: Մի քանի օր առաջ առաջին նախագահը խոսել էր Հայաստանում դեֆոլտի վտանգի մասին: «Հայաստանում դեֆոլտի վտանգ չկա»,-ասել է Արամյանը: Ավելի վաղ՝ հոկտեմբերի 17-ին, արձագանքելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել է, որ Հայաստանին դեֆոլտի վտանգ չի սպառնում։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |