Wikileaks. Քլինթոնի շտաբը 2015-ին քննարկել է Ցեղասպանությունը ցեղասպանություն անվանելու հարցը21 հոկտեմբերի 2016 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Wikileaks-ը հրապարակել է Ջոն Պոդեստայի նամակների հերթական մասը, որը գլխավորել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահության թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբը, որտեղ ասվում է, որ նախընտրական արշավի շրջանակում քննարկվել է «ցեղասպանություն» եզրույթի օգտագործման նպատակահարմարությունը Հայոց ցեղասպանության մասին խոսելիս: Արտաքին քաղաքական հարցերի գծով Քլինթոնի գլխավոր խորհրդական Ջեք Սալիվանի Պոդեստային հասցեագրված նամակում, որը թվագրված է 2015-ի ապրիլի 19-ով, արծարծվում է Հայոց ցեղասպանության թեման, իսկ ինքը Սալիվանը կիրառում է այդ տերմինը: Նամակում մասնավորապես ասվում է. «Ուրբաթ օրը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Ենթադրում եմ, որ հայ համայնքն ակնկալելու է որևէ հայտարարություն կամ ազդանշան այն մասին, թե արդյոք Քլինթոնը կօգտագործի «ցեղասպանություն» եզրույթը, եթե նախագահ ընտրվի: Որպես սենատոր և թեկնածու, նրա կարծիքը միանշանակ էր ցեղասպանության ճանաչման հարցում: Պետքարտուղարի պաշտոնում նա չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը, այլ ավելի շատ կենտրոնացել է Թուրքիայի և Հայաստանի հաշտեցման հնարավորության վրա: Սպիտակ տունը ջանադրաբար խուսափել է «ցեղասպանություն» եզրույթն օգտագործել: Այժմ ներքին բանավեճ է գնում այդ իրողությունը փոխելու շուրջ` հաշվի առնելով 100-րդ տարելիցը: Սակայն, ամենայն հավանականությամբ, ոչինչ չի փոխվի: Երկու հարց կա. բոլորը համաձայն են, որ նա որդեգրի այն դիրքորոշումը, որն ունեցել է որպես թեկնածու և սենատոր, նույնիսկ եթե չի ընդունել դա պետքարտուղարի պաշտոնում: Բոլորը համաձայն են, որ մենք պետք է սպասենք, մինչև որ մեզ հարցնեն` ձեռնպահ մնալով նախաձեռնող քայլերից: Կներեք, որ անհանգստացնում եմ ձեզ բոլորիդ այդ հարցով, սակայն այն կարևոր է ամերիկահայերի համար»: Պոդեստան կարճ է պատասխանել նամակին. «Մեջբերեք Հռոմի պապին»: Սա կարող է հղում լինել Հռոմի պապի 1915-ի ապրիլի 12-ի պատարագին Վատիկանի Սբ Պետրոսի տաճարում ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, երբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայերի զանգվածային սպանություններն Օսմանյան կայսրությունում անվանեց «20 դարի առաջին ցեղասպանություն»: Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել էր հենց Հռոմի պապը: Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ: Թուրքական կողմն ամեն կերպ փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել: Իսկ պատարագից հետո թուրքական հիստերիան նախագահի, վարչապետի, արտգործնախարարի, այլ նախարարների մակարդակով էր կոպիտ քննադատություններից մինչև վիրավորանքներ Հռոմի պապի և արգենտինացիների հասցեին: Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |