«Հայփոստը» Սրբուհի Տյուսաբի 175-ամյակին նվիրված նամականիշ է դրել շրջանառության մեջ![]() 20 հոկտեմբերի 2016 - 16:03 AMT PanARMENIAN.Net - 2016 թվականի հոկտեմբերի 20-ին «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը շրջանառության մեջ է դրել 1 նամականիշ՝ նվիրված արևմտահայ գրող, բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական-մանկավարժական գործիչ, հայ առաջին վիպասանուհի Սրբուհի Տյուսաբի 175-ամյակին: Նա բողոքել է կանանց անազատ վիճակի դեմ, առաջ քաշել կրթության և աշխատանքի իրավունքի պահանջները։ Նամականիշը ունի 230 ՀՀ դրամ անվանական արժեք, տպվել է Ֆրանսիայում՝ Cartor, տպարանում: Նամականիշի վրա պատկերված է Ս. Տյուսաբը՝ իր ստեղծագործության տողերի ներքո: Դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը: Մարման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակում, լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մեկնարկին: Մարումն իրականացրել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ տրանսպորտի, կապի ու տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գագիկ Թադևոսյանը և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը: Նամականիշի չափսերն են` 40,0 x 30,0 մմ, տպաքանակը՝ 40.000 է, հայտնում է «Հայփոստ» ՓԲԸ մամուլի ծառայությունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |