Ստեփանակերտի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա է հաճախում մոտ 40 դպրոցական![]() 20 հոկտեմբերի 2016 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Արցախի ՏՏ կենտրոնում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում սովորում են արդեն մոտ 40 դպրոցական: Լաբորատորիան գործում է անվճար հիմքունքներով և բաց է ինժեներությամբ հետաքրքրվող պատանիների համար: Այստեղ դպրոցականներն ուսումնասիրում են ռոբոտաշինության և ծրագրավորման տարրական հմտություններ: Ստեփանակերտի «Արմաթ» ինժեներական լաբորատորիան հիմնվել է ամռանը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ և Ucom ընկերության աջակցությամբ: ԻՏՁՄ-ի նախաձեռնությամբ ռոբոտաշինության խմբակներ են գործում նաև Շուշիի, Վանքի և Ճարտարի դպրոցներում, որտեղ էլ սովորում է մոտ 50 դպրոցական: Հոկտեմբերի սկզբին «Արմաթ»ինժեներական լաբորատորիաները Բրազիլիայում անցկացվող WITSA Global Excellence Award մրցանակաբաշխությունում«Կայուն զարգացման»(Sustainable growth) անվանակարգում մրցանակի են արժանացել: Մրցանակաբաշխությունն ավանդաբար իրականացվում է ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT) շրջանակում` Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) կողմից: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |