Հայ ռեժիսորի կարճամետրաժ «Բրավիստ» ֆիլմն առաջադրվել է «Օսկարի» (վիդեո) 21 հոկտեմբերի 2016 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Երիտասարդ հայ ռեժիսոր Էվելինա Բարսեղյանի «Բրավիստ» կարճամետրաժ ֆիլմն առաջադրվել է «Օսկար» մրցանակի Manhattan Short փառատոնի կողմից: Ակնկալվում է, որ առաջիկա օրերին ամերիկյան կինոակադեմիան կհրապարակի մրցանակի հավակնորդ ֆիլմերի երկար ցուցակը, որից հետո կընտրվեն սեղմ ցուցակի ֆիլմերը: «Բրավիստը» կարող է պայքարել «Օսկարի» համար «Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ» անվանակարգում: «Այժմ կարող եմ հստակ ասել, որ դա «Բրավիստի» ամբողջ թիմի հաջողությունն է: Manhattan Short փառատոնի շնորհիվ ֆիլմը տեսել են Ամերիկայի, Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Ֆրանսիայի և այլ երկրների կինոսերները: Այժմ մենք «Օսկարին» հավակնելու հնարավորություն ենք ստացել: Հազվադեպ է կարճամետրաժ ֆիլմը նման շրջանառություն ունենում, համաշխարհային ժյուրիի նման ուշադրության արժանանում»,-ասել է Էվելինա Բարսեղյանը PanARMENIAN.Net ին: «Բրավիստը» պատմություն է սիրո և ցինիզմի մասին: Ֆիլմի հերոսը` Անդրեյը, ամեն երեկո հագնում է սմոկինգը և «բրավո» է բղավում թատրոններում փողի դիմաց: Անդրեյը վստահ է` բոլորը խաբում են, մինչև որ չի հանդիպում դահլիճում ամենաանկեղծ աղջկան: Գլխավոր դերերը կատարել են Պետերբուրգից հայտնի դերասաններ Իգոր Սերգեևը («Ելք», «Օտարը») և Կարինա Ռազումովսկայա, որը վերջերս արժանացել է «Ոսկե դիմակի» երկու մրցանակի: Ռազումովսկայան նաև հայտնի է մի շարք դերերով` «Մաժոր» սերիալում, «Ոչինչ պատահական չէ» ֆիլմում: Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Բարսեղյանի ֆիլմն անցել է Մանհեթենի Manhattan Short փառատոնի եզրափակիչ փուլ, իսկ դերասան Իգոր Սերգեևն առաջադրվել է որպես «Գլխավոր դերի լավագույն կատարող»: Փառատոնի շրջանակում ֆիլմը ցուցադրվել է աշխարհի 250 քաղաքում: Քվեարկության արդյունքներով «Բրավիստն» առաջին տեղն է գրավել Ռուսաստանում: «Բրավիսիտի» հայկական պրեմիերան տեղի է ունեցել 2016-ի հուլիսին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում: Ֆիլմն ընդգրկված էր հիմնական ծրագրում: Ավելի վաղ ֆիլմն ընդգրկվել էր Կաննի կինոփառատոնի արտամրցութային ծրագրում, որտեղ միաժամանակ ներկայցնում էր և Հայաստանը, և Ռուսաստանը: Էվելինա Բարսեղյանի նախորդ` «Մեկը ձեզ սիրում է» (2014) և «Փայլատակողը» (2015) ֆիլմերի պրեմիերաները նույնպես տեղի են ունեցել Կաննի փառատոնում: Ընթերցեք նաև.«Երկրաշարժի» հեղինակները պարզաբանել են, թե ինչու ֆիլմը չի ընդգրկվել «Օսկարի» հավակնորդների ցանկում Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |