Ֆրանսիան փոխել է միջնորդին ԵԱՀԿ Մինսկի խմբում21 հոկտեմբերի 2016 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիան փոխել է իր ներկայացուցչին ԵԱՀԿ ղարաբաղյան կարգավորման գծով Մինսկի խմբում, հայտնում է Legifrance.gouv.fr-ն: Նշվում է, որ Ֆրանսիայի կողմից ԵԱՀԿ ՄԽ-ում համանախագահ է նշանակվել Ստեֆան Վիսկոնտին: Վիսկոնտին այդ պաշտոնում կփոխարինի Պիեռ Անդրիոյին, որը պաշտոնավարում էր 2014-ից: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: ԵԱՀԿ Մինսկի խումբը ԵԱՀԿ անդամ երկրների համանախագահների մի խումբ է, որը գլխավորում է Արցախյան հակամարտության խնդրի խաղաղ լուծման գործընթացը: Մինսկի խմբի մեջ մտնում են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան, ինչպես նաև՝ Հայաստանն ու Ադրբեջանը։ Մինսկի խումբը համանախագահում են Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ն: ԵԱՀԿ Մինսկի խմբի նպատակն է ԵԱՀԿ սկզբունքների, պարտավորությունների և դրույթների հիման վրա ճգնաժամի խաղաղ լուծման համար մշտական քննարկման ապահովումն է: Հոկտեմբերի 20-ին Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ հանդիպման ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ խաղաղ գործընթացի առաջ մղման համար հրամայական է այդ պայմանավորվածությունների անվերապահ իրականացումը, ինչից Ադրբեջանը համառորեն հրաժարվում է: Ընթերցեք նաև. Նալբանդյան. Բաքուն հրաժարվում է կատարել Վիեննայի և Պետերգուրգի պայմանավորվածությունները Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |