Քվեմո Քարթլիում վրացա-ադրբեջանական էթնո-քաղաքական կոնֆլիկտ է հասունանում![]() 21 հոկտեմբերի 2016 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի Քվեմո Քարթլիում, որը խիտ բնակեցված է ադրբեջանցիներով, շարունակում է զարգանալ հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրությունների օրը սկսված կոնֆլիկտը: 6 երիտասարդ է կալանավորվել (19-24 տարեկան), որոնց մեղադրում են ընտրատեղամասի վրա հարձակման և ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար: Նրանք բոլորը Միխայիլ Սահակաշվիլիի «Ազգային շարժման» երիտասարդական թևից են: Տեղի ադրբեջանական երիտասարդությունը վրդովված է ձերբակալություններով և ազնիվ քննություն է պահանջում: Մասնավորապես, մարդիկ խոսում են այն մասին, որ իշխող «Վրացական երազանք» կոալիցիան ներկայացրել է տեղացի վրացի Թամազ Նավերիանիին՝ որպես իր մեծամասնական թեկնածուի և անտեսել է տեղացի ադրբեջանցի թեկնածուին, որին առաջադրել է հենց համայնքը։ «Այդ մասին բարձրաձայն քչերն են խոսում, սակայն մեծամասնությունն աջակցում էր Իմամ Քուլիևին («Ազգային շարժման» մեծամասնական թեկնածու), դա առաջին դեպքն էր, երբ տեղացի երիտասարդը մասնակցում էր ընտրություններին: Նրա պարտությունն ընկալվեց որպես ընտրությունների կեղծում, քանի որ նրան բավականին շատ մարդ էր աջակցում», -անանունության պայմանով ասել է Մառնեուլի ադրբեջանցի բնակիչը, գրված է Վրաստանի հայ համայնքի կայքում: Վրաստանի Մառնեուլի շրջանի Կիզիլաջլո գյուղում զանգվածային կռիվ է սկսվել հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրությունների օրվա երկրորդ կեսին, որի արդյունքում ձախողվել է ընտրություններն այդ ընտրատարածքում: Այդ օրը գյուղի բնակիչներից մեկը պատմել է, որ մարդիկ տեսել են, թե ինչպես է նույն մարդը մի քանի անգամ ընտրատեղամաս մտել և քվեարկել: Միանգամից մի քանի կուսակցության դիտորդներ, որոնք ընտրատեղամասի դրսի կողմից են կանգնած եղել, վրդովվել են և պահանջել կասեցնելը գործընթացը: Նրանց պահանջն անտեսվել է, և սկանդալն արագ վերաճել է զանգվածային կռվի՝ հազարավոր մարդկանց և հատուկ նշանակության ջոկատի մասնակցությամբ: Ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցած արտակարգ ճեպազրույցի ժամանակ հաղորդվել է, որ ձերբակալված երիտասարդներն Կիզիլաջլոյի միջադեպի ժամանակ աչքի են ընկել առանձնապես ագրեսիվ պահվածքով: Նրանք մարդկանց կոչ են անում ներխուժել ընտրատեղամաս և առևանգել քվեատուփը, ոստիկանների վրա քարեր նետել: Արդեն հաջորդ օրը կալանավորվածները (նրանց անունները չեն նշվում) 2 ամիս նախնական կալանք են ստացել: Ձերբակալվածների բարեկամներն այլ վարկած ունեն: Նրանց խոսքով, զինված հատուկ ջոկատայիններն առանց զգուշացման ներխուժել են նրանց տներ առավոտյան 5-ին: «Անսպասելի աղմուկ բարձրացավ, մենք նույնիսկ միանգամից չհասկացանք, թե ինչ է կատարվում: Նրանք զինված էին ինքնաձիգներով: Կոտրեցին ամեն ինչ, ինչ հանդիպեց նրանց ճանապարհին, տանը ոչ մի չկոտրած բան չի մնացել», -հայտնում է ձերբակալվածներից մեկի բարեկամը: Ձերբակալվածների փաստաբան Դավիթ Կոկոիշվիլին ասում է, որ մեղադրյալներից 3-ին ծեծել են, նույն բանն է հաստատում «ազգային շարժման» անդամ Էլենե Խոշտարիան, որը ներկա էր դատական նիստին: Երիտասարդների բարեկամները պնդում են, որ հատուկ ջոկատայինները ֆիզիկական վիրավորանք են հասցրել ոչ միայն ձերբակալվածներին, այլ նաև նրանց ընտանիքի անդամներին և անգամ հղի կանանց: Տեղացիներից շատերն են այսօր ուշադրություն հրավիրում այն բանի վրա, որ դատի են տվել միայն ադրբեջանցիներին, չնայած որ կռվին մասնակցել են նաև վրացիներ: Կիզիլաջլո գյուղի 48-րդ ընտրատեղամասի ընտրությունների արդյունքներն անվավեր են ճանաչվել շաբաթ օրը՝ հոկտեմբերի 22-ին, այստեղ նոր փուլ է սպասվում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |