«Արմպրոդէքսպո»-ին ՀՀ և ԼՂՀ մոտ 90 կազմակերպություն է մասնակցում

«Արմպրոդէքսպո»-ին  ՀՀ և ԼՂՀ մոտ 90 կազմակերպություն է մասնակցում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացվել է ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսը:

Բացմանը ներկա է գտնվել նախագահ Սերժ Սարգսյանը: «Արմպրոդէքսպոն» կտևի մինչև հոկտեմբերի 23-ը ներառյալ և բաց կլինի ամեն օր մինչև ժամը 18:00-ն:

Ցուցահանդեսի նպատակն է՝ ներկայացնել գյուղատնտեսական արտադրության, գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության հնարավորությունները, գնահատել սեփական արտադրանքի մրցունակությունը, ընդլայնել արտահանման հնարավորությունները, հաստատել գործարար կապեր, այցելուներին և հյուրերին ցուցադրել բարձրորակ գյուղատնտեսական և պարենային ապրանքի տեսականին:

Ցուցահանդեսին մասնակցում են հանրապետության մարզերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության, գյուղատնտեսական մթերք վերամշակող արտադրության գրեթե բոլոր ճյուղերի ներկայացուցիչներ, ինչպես նաև ագրարային ոլորտը սպասարկող և ծառայություններ մատուցող մոտ 90 կազմակերպություն:

Հանրապետության նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ապրանքատեսականուն, ցուցահանդեսի մասնակիցների հետ զրուցել նրանց զարգացման ծրագրերի և խնդիրների մասին:

«Արմպրոդէքսպո» առաջին միջազգային ցուցահանդեսն անցկացվել է 2001թ.–ին։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---