Վիրավորների տարհանումը Հալեպից հետաձգվել է. Անվտանգության երաշխիք չկա21 հոկտեմբերի 2016 - 17:24 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ը հետաձգել է վիրավորների և հիվանդների տարհանումը Հալեպի արևելյան մասից անվտանգության երաշխիքների բացակայության պատճառով: ՄԱԿ-ում սակայն չեն հրաժարվել հումանիտար միջանցքներով հիվանդներին և վիրավորներին դուրս բերելու, ինչպես նաև սնունդ և օգնություն հասցնելու մտադրությունից: ՄԱԿ-ը մտադիր է այդ գործողություններն անցկացնել երրորդ և չորրորդ օրերին, սակայն դեռևս սպասում է անվտանգության երաշխիքների տրամադրմանը: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ հումանիտար ներկայացուցիչ Յենս Լերկեն: ՄԱԿ-ի ժնևյան կենտրոնակայանում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Հուսամ Աալան իր հերթին հայտարարել է, որ իշխանությունները դեռ 2 օր առաջ էին տարհանման պայմաններն ապահովել: Նա հավելել է, որ կառավարությունը ավտոբուսներ և «շտապ օգնության» մեքենաներ է պատրաստել, սակայն, տարհանումը չի սկսվում գրոհայինների պատճառով, որոնք գնադկոծում են հումանիտար միջանցքները, հայտնում է ՌԲԿ-ն: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ զինյալ խմբավորումները թույլ չեն տալիս խաղաղ բնակիչներին հեռանալ Հալեպի արևելյան շրջաններից: Այդ մասին հայտնել են սիրիական ընտանիքի անդամները, որոնք կարողացել են գիշերն անցնել Բուստան էլ Քասր միջանցքով, որը կառավարական զորքերի պաշտպանության տակ է:«Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայինները սպառնում են գնդակահարել այն բնակիչներին, որոնք կցանկանան դուրս գալ հումանիտար միջանցքներով: Հոկտեմբերի 20-ից Հալեպում մարդասիրական հրադադար է. ռուսական զինուժը և Սիրիայի կառավարական զորքերը որոշել են դադարեցնել ռմբակոծությունները՝ թույլ տալով խաղաղ բնակչությանը դուրս գալ պատերազմական գոտուց: Հոկտեմբերի 21-ին նախատեսված է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի հատուկ նստաշրջանը` նվիրված Սիրիային: Հոկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 10-ից դադարեցվել են ռուսական ավիացիայի և սիրիական օդուժի հարվածները Հալեպի շրջանում: Այդ մասին լրագրողներին է հայտարարել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: «Հումանիտար դադարը» կսկսի գործել սիրիական Հալեպում հոկտեմբերի 20-ի առավոտյան, հնարավորություն տալու համար դուրս գալ քաղաքից ինչպես գրոհայիններին, այնպես էլ խաղաղ բնակիչներին: Այդ մասին հայտարարել է ՌԴ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է |