Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան տարաձայնություններ չունեն ղարաբաղյան հակամարտության հարցում եւ դրանում է նրա եզակիությունը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության եզակիությունը նրանում է, որ խոշոր տերությունները տարաձայնություններ չունեն այդ հարցում: Այդ մասին Բաքվում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ռազմավարական եւ քաղաքական հետազոտությունների կենտրոնի նախագահ, ՌԳԱ Արեւելագիտության ինստիտուտի արաբական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ՄՊՀ համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի ամբիոնի վարիչ Վիտալի Նաումկինը: Նրա խոսքերով, ղարաբաղյան հակամարտությունը միակն է աշխարհում, որի վերաբերյալ Ռուսաստանն, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան տարաձայնություններ չունեն: «ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահները միատեսակ են մտածում: Այս դեպքում ԵԱՀԿ ՄԽ-ն այն բանի օրինակն է, թե ինչպես են խոշոր տերությունները փորձում միասին լուծում տալ հակամարտությանը: Սակայն բոլորին հասկանալի է, որ շատ բան կախված է բուն տարածաշրջանային ուժերից»,-ասել է Նումկինը, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---