Փորձնական հեռավար առաջին դասընթացն է անցկացվել ՀՀ մարզային 3 դպրոցի հետ21 հոկտեմբերի 2016 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի մասնակցությամբ «Այբ» դպրոցում իրականացվել է փորձնական հեռավար առաջին դասընթացը։ Միաժամանակյա կապ է հաստատվել ՀՀ Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի, Սևանի թիվ 1 և Իջևանի թիվ 5 դպրոցների հետ։ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կառավարության հոկտեմբերի 13-ի նիստին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին հանձնարարել էր գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում շաբաթական առնվազն մեկ դպրոցի հետ հեռահաղորդակցային կապ ապահովել՝ մշակելով տվյալ դպրոցի հետ համապատասխան ուսուցողական ծրագրի կիրառման մեխանիզմներ: «Էլեկտրական հոսանքի ստացումը և հատկությունները» թեմայով քիմիա-ֆիզիկա ինտեգրված դասընթացն անցկացրել են «Այբ» դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Բիլոր Կուրղինյանը և քիմիայի ուսուցիչ Լևոն Սարգսյանը։ Նախարար Մկրտչյանը մինչև դասի մեկնարկն ասել է. «Շնորհավորում եմ բոլորիդ, որովհետև դուք մեր գիտափորձի առաջին մասնակիցներն եք: Պետք է փորձենք էլեկտրոնային դասավանդման այս ձևաչափը հնարավորինս կիրառելի դարձնել և գործընթացում ներառել հատկապես քիչ թվով աշակերտներ ունեցող դպրոցները: Մեր լավագույն դպրոցներից մեկը՝ «Այբը», այսօր տրամադրել է իր հնարավորությունները: Սիրելի աշակերտներ, մենք ձեր օգնության կարիքն ունենք. ակտիվ եղեք և առաջարկներ ներկայացրեք՝ ինչպես կցանկանաք, որ այս դասընթացները կազմակերպվեն, ինչ խնդիրներ եք տեսնում, ձեզ հետաքրքրող թեմաներն ուղարկեք, որպեսզի սկսենք աստիճանաբար սա դարձնել մեր կյանքի մի մասը: Այն, ինչ հասու է մեծ քաղաքների դպրոցներում, պետք է անպայման ունենան նաև գյուղական դպրոցների աշակերտները, որպեսզի նաև տեխնիկական միջոցների շնորհիվ մեծացնենք նրանց գիտելիքների և հետաքրքրությունների շրջանակը: Այս իմաստով էլեկտրոնային կրթությունն այլընտրանք չունի»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ հնարավորինս կարճ ժամանակահատվածում կմշակվի էլեկտրոնային դասընթացներ անցկացնելու ամբողջական մեթոդը: Դասի ընթացքում իրականացվել են նաև փորձ-ցուցադրություններ, իսկ երեխաների առավելագույն ներգրավվածությունն ապահովվել է հարցերի ու քննարկումների միջոցով։ Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ |